Փայտագործ Անդրի Բուրգերը, ով ապրում է Էլցախում, գրեթե դուրս չի գալիս իր արհեստանոցից: Իր ողջ ժամանակը նա նվիրում է դիմակահանդեսի փայտե դիմարկներ պատրաստելուն: Տարվա մեջ Անդրի Բուրգերը պատրաստում է 120 դիմակ, այսինքն՝ յուրաքանչյուրի վրա աշխատում է 2-3 օր: Արդեն պատրաստի դիմակները նրանից գնում են ոչ միային դիմակահանդեսների մասնակիցները, այլ նաև կոլեկցիոներները: Յուրաքանչյուր դիմակ եզակի է և չկրկնվող, արժեքը՝ 250-300 եվրո: Անդրին այս փոքր քաղաքի չորս վարպետներից մեկն է, ովքեր զբաղվում են դիմակներ պատրաստելով: Իրենց արհեստը նրանք փոխանցում են հաջորդ սերունդներին:














Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել


