Lurer.com-ը գրում է.

Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են Ռուսաստանի գործողությունները Ղրիմում և հանդես են եկել պաշտպանություն Ուկրաինայի նոր իշխանությունների:

Եվրախորհրդարանի բանաձեւում, որն ընդունվել Է մարտի 13-ին, նշվում է, որ Ղրիմն Ուկրաինայի տարածքի անբաժանելի մասն է և «որպես այդպիսին ճանաչվել է ՌԴ-ի ու միջազգային հանրակցության կողմից»: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությանը:

Բանաձեւի հեղինակները կոչ են արել կարգավորել ճգնաժամը, «դուրս բերել բոլոր զինված ուժերը, որոնք անօրինականորեն գտնվում են Ուկրաինայի տարածքում», պահանջել են «լիովին հարգել միջազգային իրավունքը և գործող կոնվենցիաներից բխող պարտավորությունները»: Եվրախորհրդարանն ընդգծել է, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից երաշխավորված Է Բուդապեշտի հուշագրում, որն ստորագրվել Է Ուկրաինայի կողմից:

Եվրապատգամավորները նշել են նաև, որ Ուկրաինայի Սահմանադրության համաձայն, Ղրիմը կարող է հանրաքվեներ կազմակերպել միայն տեղական նշանակության հարցերի, այլ ոչ թե միջազգային մակարդակով ճանաչված սահմանների փոփոխման շուրջ: Այդ կապակցությամբ Եվրախորհրդարանը հայտարարել Է, որ «ՌԴ-ին Ղրիմի միանալու հարցով հանրաքվեն կգնահատվի որպես անօրինական»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել