Tert.am-ը գրում է.
«Գիրք մնացորդաց» գրքի տպաքանակը, որտեղ տպագրված են Եղիշե Չարենցի ինտիմ բնույթի բանաստեղծությունները, Չարենցի տուն-թանգարանում կալանքի ենթարկված վիճակում է: Այս մասին լրագրողներին ասաց չարենցագետ Դավիթ Գասպարյանը՝ հավելելով, որ իր գործը գիրքը կազմել, հրատարակելն էր, ինչն էլ ինքն արել է:
«Դուք պատկերացնո՞ւմ եք, հանկարծ Չարենցը գլուխը գերեզմանից բարձրացնի ու տեսնի, որ իր գիրքը կալանավորված է իր տանը՝ իր աղջկա ձեռամբ: Ամո՛թ է: Ես չեմ ուզում շատ խորանալ այս հարցով»,- ասաց Դավիթ Գասպարյանը:
Եղիշե Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցը Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե Դավիթ Գասպարյանն ամեն ինչ կարող է ասել: «Այդ տպաքանակը կալանքի տակ չէ, այն ի պահ է տրված Չարենցի թանգարանին, որովհետև ինչպես այդ գրքի առաջաբանը, այնպես էլ՝ ամբողջ գիրքը բազմաթիվ սխալներով է կազմված:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ