Սիրուշոն այսօր ներկայացրել է իր նոր երգը՝ «Անտարբեր աշխարհ»: Երգի  խոսքերի հեղինակը Սրբուհի Ստամբոլցյանն է, երաժշտության հեղինակը՝ Սիրուշոն:

Դու անտարբեր աշխարհ,
Կպտըտիս անկախ,
Նայե մարդոց վերա,
Սեր կկանչին, որ գա:

Կարոտ մտե սրտեր,
Կանե անգութն ավեր,
Քեզի գամ Տիրամեր,
Անեմ աղոթք ու երգ:

Լույս մը դու տուր զիս ի լուր,
Հույս մը հանգածին տանիմ ի հուր,
Տանիմ հասցնիմ հեռու,
Բաժան սրտերուն տալու,
Անհուն սերամենուն...

Զի դու ես բարեխոս,
Ասա ունկին Անոր,
Սիրող սրտեր կարոտ
Հասնին իրար մի օր:

Հոգիս բացեմ ի տես,
Քանց անմարմին, ան «Ես»,
Քեզի գամ Տիրամեր,
Անեմ աղոթք ու երգ:


Արև ելավ նորեն -- կշաղի սեր,
Քամին բերավ ամպեր -- կլացի սեր,
Արցունք դիպավ հողին՝ տվավ ծիլեր:

Ջրեր դառան օվկեան -- անհատակ սեր,
Կայծակ զարկեց ժայռին -- ճառագեց սեր:
Միայն մարդոց սեր չհասավ այս մեծ աշխարհին մեջ...

Լույս մը դու տուր զիս ի լուր,
Հույս մը հանգածին ի հուր,
Տանիմ հասցնիմ հեռու, հեռու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել