Armsport.am-ը գրում է.
Այսօր՝ մարտի 13-ին, Երևանի ժամանակով 13.00-ին, Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկել է Հավակնորդների մրցաշարը, որին մասնակցում են Լևոն Արոնյանը (2830), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան, 2787), Վեսելին Տոխալովը (Բուլղարիա, 2785), Վիշի Անանդը (Հնդկաստան, 2770), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան, 2766), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան, 2758), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2757) և Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան, 2709)։
Առաջին տուրում Լևոնի մրցակիցն աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդն էր։ Պարտիան ավարտվեց 47-րդ քայլին՝ հնդիկ գրոսմայստերի առավելությամբ։ Փաստորեն, Անանդը կարողացավ ռևանշի հասնել Արոնյանի նկատմամբ՝ վերջին երեք պարտությունների դիմաց, որոնք գրանցվել էին Ցյուրիխի գերմրցաշարում։ Ի դեպ, սա տուրի միակ պարտիան էր, որտեղ ուժերն անհավասար էին։
Մյուս խաղատախտակների առջև գրանցվեցին բացառապես ոչ-ոքիներ (Անդրեյկին-Կրամնիկ, Կարյակին-Սվիդլեր, Մամեդյարով-Տոպալով)։
Հիշեցնենք, որ խաղային օրերն են մարտի 13-15, 17-19, 21-23, 25-27, 29-30. Հանգստյան օրերը՝ Մարտի 16, 20, 24, 28.
Տուրերի մեկնարկը՝ Երևանի ժամանակով՝ 13.00-ին։
Ավելացնենք, որ մրցաշարի հաղթողը իրավունք կվաստակի շախմարտի գլխավոր Թագի կոչման համար մրցակցել Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։