Անդրեն նորություն ունի իր երկրպագուների և հայ հանդիսատեսի համար: Մարտի 12- ին նրա վեցերորդ՝ «Իմ հոգի»,  ձայնասկավառակի  շնորհանդեսն էր: Երգիչը շատ հուզված էր, անգամ նշեց, որ իրեն թվում էր, թե մինչ շնորհանդեսը չի հասնի, հուզմունքը մեծ էր  հատկապես վերջին երեք ժամերին: Անդրեն այնքան էր հուզված, որ երգելու ընթացքում մոռացավ անգամ երգի բառերը:

Տասը երգ մեկ ձայնասկավառակում, որից հինգը՝ ուրախ, իսկ մյուսները, ինչպես Անդրեն է ասում՝ անդրեական (լիրիկական) են: Բոլոր երգերի հեղինակը Սուրեն Կնյազյանն է, ում հետ երգիչը համագործակցում է 2003 թվականից:

Ոչ միայն շնորհանդես, այլ նաև համերգ, հանդիպում երկրպագուների, լրատվամիջոցների հետ, որի ժամանակ երգիչը հասցրեց և՛լուսանկարվել նրանց հետ, և՛ երգել իր ընկերների հետ: Չէր մոռանում նաև համբերետար ստորագրել երկրպագուների բոլոր ձայնասկավառակները:

ArmՏtar.am-ը  կներկայացնի միջոցառման լուսանկարները, Անդրեի հետ հարցազրույցը, Էմմի կարծիքը Անդրեի երգարվեստի և իր սիրելի երգի մասին:

Ի՞նչ է Ձեզ համար ձայանսկավառակ թողարկելը՝ պարզապես աշխատանք, թե՞ ինքնաարտահայտման միջոց:

Ես երգիչ եմ, և դա, բնական է, որ պարտադիր է: Ես երգում եմ և ինքնաարտահայտվում արդեն 18  տարի: Ես դեռ  շատ երկար երգելու ու ստեղծագործելու եմ և միշտ լինելու եմ այն հետաքրքիր կերպարը, որը  կարծում եմ, մնաց մինչ այսօր և շատ-շատ կոմերցիոն բաների հետևից չգնաց:

Ինչու՞ ընտրեցիք  «Իմ հոգի» երգը  որպես ձայանսկավառկի անվանում- գլխավոր երգ:

Երգի մեջ կլսեք շունչ, հոգու շունչ , որն իմ իրական շունչն է, որը ձայնակցություն է, իսկ «Սրտի առաջին խոսքը» երգի մեջ էլ մենք ձայնագրել ենք իմ սիրտի ձայնը: Իմ երգերում իմ օրգաններն են երգում ( ծիծաղում է):

Ինչո՞վ կառանձնացնեք «Իմ հոգի» ձայնասկավառակը մնացած  հինգ ալբոմներից:

Այս ձայնասկավառկը տարբերովում է նրանով, որ իր մեջ մի հեղինակի երգեր են: Հաջորդ  ձայանսկավառակը լինելու է «Սարի աղջիկ », որում միայն  ժողովրդական երգեր են լինելու:

Բացի այս ձայնասկավառակից, էլ ի՞նչ անակնկալներ են սպասվում Ձեր հանդիսատեսին:

Շուտով էլի կլինեն հանդիպումներ երկրպագուների հետ: Ունենք նախագծեր, բայց դեռ  «X factor» և «Պրեմիերա»  հեռուստածրագրերով եմ զբաղված: Աշխատում եմ այժմ այդ մեծ նախագծերի վրա, որոնք,  իրոք, ժամանակ են խլում: 

Շարունակությունը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել