ԱՄՆ-ը որոշել է վերջին 24 տարում առաջին անգամ վաճառել իր նավթային ռազմավարական պաշարների մի մասը168.am-ը գրում է.

Ամերիկյան  The Wall Street Jounal պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ երկրի նավթային ռազմական պաշարներից փորձնական առումով վաճառելու է 5 միլիոն բարել նավթ: Ներկայումս ԱՄՆ-ի նավթային պետական պաշարները կազմում են 727 միլիոն բարել, որոնք անհրաժեշտ են նավթի մատակարարման խափանումների դեպքում: ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են, որ դա համակարգի աշխատելու նախապես պլանավորված ստուգում է, որը որևէ կերպ կապված չէ Ուկրաինայի ճգնաժամի հետ: Էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ այդ միջոցը պետք է նվազագույն ազդեցություն ունենա շուկայի վրա, և որ այդ հարցը մի քանի ամիս շարունակ քննարկվել է կառավարության հետ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել