Հարց
Ինգա, 16 տարեկան
Բարև Ձեզ, հարգելի հոգեբան
Իմ վիճակը ընտանիքում ծայրահեղ ծանր է: Ապրում եմ ծնողներիս և քրոջս հետ: Հայրս խմում է: Երբ խմած է, ահավոր ագրեսիվ է, վեճեր են լինում: Այժմ ես հանդիպում եմ տղայի հետ, նա 22 տարեկան է: Ես նրան եմ սիրում եմ, նա ինձ: Իմ մայրն ու քույրը գիտեն այդ մասին, իսկ հայրս`ոչ: Ես ապրում եմ գյուղում, որտեղ լուրերը շատ արագ տարածվում են, մենակ թե մեկը մի բան իմանա: Ընկերս գիտի այդ մասին, դրա համար էլ մենք խուսափում ենք «աչքի առաջ» լինել: Ես վախենում եմ, որ ընկերս կիմանա հորս մասին, սարսափում եմ: Միայն մի բան գիտեմ, որ առանց նրա ես չեմ կարող: Ի՞նչ անել: Ես նրան պատմել չեմ կարող, մեր հարաբերությունները դեռ այդքան էլ ամուր չեն: Օգնեք, խնդրում եմ :
Պատասխանում է հոգեբանը
Բարև, սիրելի Ինգա: Դու ունես միաժամանակ մի քանի խնդիր` խմում է հայրդ, դու անչափահաս ես և հանդիպում ես մեծ տղայի հետ, հորդ հետ վստահելի հարաբերությունների մեջ չես: Պետք է լուծել խնդիրների այդ կծիկը: Հարկավոր է լավացնել հարաբերությունները հայրիկիդ հետ, չնայած գիտեմ, որ նրա կենսաձևի ու քո տարիքի դեպքում դա այդքան էլ հեշտ չէ: Միաժամանակ քո տարիքում պետք է զգույշ լինես չափահաս տղայի հետ հարաբերություններում( ինչքան էլ, որ գրում ես սիրո գոյության մասին), քանի որ հարաբերությունները կարող են խզվել, կյանքը երբեմն շատ անակնկալներ է մատուցում և պետք է պատրաստ լինել նաև դրան: Մի մոռացիր, որ ընտանիքում ունես նաև մայր և քույր, որոնք կարող են քեզ օգնել և պաշտպանել: Խնդրիր, թող նրանք օգնեն քեզ հորդ հետ հարաբերությունները լավացնել: Ամեն դեպքում մտածիր, ավելի լավ է ամեն ինչ պատմել, քան ապրել վախով:



