10  Ի՞նչ համ ունի մարդու միսը

01

Կանիբալների մեծամասնությունը նշում է, որ մարդու միսը համով նման է խոզի մսին, իսկ տեսքով՝ կովի մսին: Այս հարցի շուրջ իր մասնագիտական կարծիքը կարող է հայտնել կանիբալ Արմին Մյուվզը: Մյուվզը մի կայքում հայտարարություն տեղադրեց: Հայտարարության մեջ ասվում էր, որ «Կանիբալ» սրճարանը փնտրում է կամավոր զոհի: Նա գտավ մեկին: Հայտարարությանը արձագանքել էին մի քանի հոգի, սակայն նրանք հետ էին կանգնել` հասկանալով, որ Մյուվզը լուրջ էր տրամադրված: Բեռլինցի Արմանդո Բրանդեսը այդպես էլ հետ չկանգնեց կամավոր զոհ դառնալու մտքից: Նա և Մյուվզը հանդիպեցին, և Մյուվզը նրան կերավ: Բանտախցից տված հարցազրույցի ընթացքում նա ասաց, որ մարդու մսի համը մի փոքր նման է խոզի մսին, սակայն այն մի փոքր կծու է: Նա եզրափակեց իր խոսքը՝ նշելով, որ մարդու միսը բավականին համեղ է: Ճապոնացի կանիբալ Իսեյ Սագավան, ով Փարիզում սպանել ու կերել էր իր դասարանցուն, նշել է, որ մարդու միսը հոտ չունի: Մարդու մսի համը կախված է մարդու տարիքից և եփելու եղանակից: Բազմաթիվ ցեղերում մարդու միսն ուտում են միայն փտելուց հետո:

 9  Ինքնականիբալիզմ 

Թեպետ կանիբալները հիմնականում ուտում են ուրիշների միսը, գոյություն ունեն նաև այնպիսի կանիբալներ, ովքեր իրենք իրենց միսն են ուտում: Այս կանիբալները կարող են ունենալ տարբեր աստիճանի շեղումներ: Նրանց մի մասը բավարարվում է պարզապես եղունգները կծելով, մյուսները՝ իրենց ջլերն ու մաշկն ուտելով: Ինքնականիբալիզմի ավելի մոլի ներկայացուցիչները խմում են իրենց իսկ արյունը: Ինքնականիբալիզմի ավելի դաժան տեսակ էլ կա, որի դեպքում մարդը ստիպում է ուրիշին ուտել իր մարմնի մասերը: Ինքնականիբալիզմի ամենահայտնի դեպքը գրանցվել է Ամերիկայում՝ 1934 թ.-ին:

 8  Կանիբալիզմը և գոյատևման բնազդը

Ըստ տեսաբան Լյուիս Պետրինովիչի՝ մարդիկ սովամահ լինելիս դիմում են կանիբալիզմի ինքնապաշտպանական բնազդի շնորհիվ: Պետրինովիչը պնդում է, որ կանիբալիզմի այս տեսակը՝ հայտնի իբրև գոյատևման կանիբալիզմ, առաջանում է ծայրահեղ սովի ժամանակ, երբ գոյատևման բնազդը հաղթահարում է մեր զգացած նողկանքին:    

Գոյատևման կանիբալիզմի ամենահայտնի դեպքը պատահել է Ուրուգվայի ռեգբիի թիմի հետ: Խաղացողների ինքնաթիռը վթարի ենթարկվեց: Նրանք, ում հաջողվել էր վթարից հետո ողջ մնալ, կերան մահացած ուղևորներին: Դրա շնորհիվ նրանք 2 ամիս ողջ մնացին սառնամանիքի պայմաններում՝ չունենալով ոչ մի այլ սնունդ:   

Մարդաբանները այն տեսակետն են առաջ քաշում, որ կանիբալիզմը մարդկային տեսակի երկարաժամկետ գոյատևմանը խանգարող երևույթ է: Եթե մարդիկ սկսեն իրար ուտել, ժամանակի ընթացքում մարդկությունը կվերանա: Այնուամենայնիվ, կանիբալիզմը կարող է կենսապահպան դեր խաղալ, եթե այն ժամանակավոր բնույթ է կրում և տեղի է ունենում հանգամանքների բերումով, ինչպես Ուրուգվայի մարզիկների դեպքում: Հենց այդ պատճառով էլ պատմության ընթացքում հաճախ են գրանցվել դեպքեր, երբ սովի ժամանակաշրջանում մարդիկ սկսել են ուտել այլ մարդկանց միսը:  

 7  Կանիբալիզմը կենդանիների թագավորությունում

Բազմաթիվ կենդանիներ ուտում են իրենց տեսակին պատկանող այլ կենդանիների: Ասում են, որ էգ սարդերը խաչասերումից հետո ուտում են արուներին: Այս «ճաշկերույթին» մասնակցում են նաև այլ սարդեր: Օրինակ՝ ավստրալիական Latrodectus hasselti տեսակի էգ սարդերն ուտում են իրենց արու զուգընկերներին, ինչը բազմապատկում է բարեհաջող բեղմնավորման շանսերը և նպաստում, որպեսզի նրանք առողջ ձվեր դնեն:  

Մի հետազոտությունից պարզ է դարձել, որ էգ բոժոժավոր օձերն ուտում են իրենց մեռելածին երեխաներին: Երիտասարդ շնաձկները հաճախ ուտում են իրենց կրտսեր եղբայրներին ու քույրերին: Արու առյուծները հաճախ ուտում են իրենց թշնամի առյուծների ձագերին՝ իրենց իսկ ձագերի գոյատևման հավանականությունը մեծացնելու համար:  

 6  Շիմպանզեների կանիբալիզմ

Միակ կենդանին, որի ԴՆԹ-ն 98 տոկոսով համընկնում է մարդու ԴՆԹ-ի հետ, ևս կանիբալիստական հակումներ է հանդես բերում: Հայտնի է, որ արու շիմպանզեներն աչքի են ընկնում կատաղությամբ, սակայն 1976 թ.-ին կենդանաբան Ջեյն Գուդոլը ականատես է եղել, թե ինչպես են մայր ու դուստր շիմպանզեները ուտում նորածին երեք շիմպանզեի: Այս դաժան շիմպանզեները պատրաստվում էին ուտել չորրորդին, սակայն այդ պահին Գուդոլը աղմուկ բարձրացրեց և քարեր ու փայտի կտորներ նետեց նրանց վրա:

Վերջերս գիտնականները տեսել են վեց էգ շիմպանզեի, որոնք հետապնդել են մի այլ շիմպանզեի, որը հիվանդ է եղել: Նրանք ցանկանում էին ուտել այդ հիվանդ շիմպանզեի ձագուկին, և ի վերջո դա հաջողվեց նրանց: Այս տեսակի երևույթների առաջացման մեջ իրենց մեղավորությունն ունեն նաև մարդիկ, ովքեր ներխուժում են շիմպանզեների բնակատեղի: Այս ներխուժումների հետևանքով շիմպանզեները սովորականից ավելի ագրեսիվ են դառնում: 

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել