1in.am-ը գրում է.

Ռուսաստանը Ղրիմի հարցում գործում է ջունգլիների օրենքով՝ բունդեստագում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինը գործում է սկզբունքներով, որոնք ակտուալ էին XIX կամ XX դարերի համար: Այս մասին հայտնում է RBK-ն:

Ղրիմը բռնակցելու Ռուսաստանի ձգտումը Մերկելն անվանել է միջազգային իրավունքի ակնհայտ խախտում և Ուկրաինայի թուլությունից օգտվելու փորձ:

Գերմանիայի առաջնորդը վստահ է, որ նման քաղաքականության շարունակությունն աղետ կդառնա ոչ միայն Ուկրաինայի համար: «Ամբողջ Եվրոպան կզգա ռուսական սպառնալիքը»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել