жених по гороскопу

Ամուսնության պատրաստությունը շատ դժվար պրոցես է: Փեսացուի հորոսկոպը ոչ թե նրա ամբողջական բնութագիրն է, այլ մոտավորը: Յուրաքանչյուր հարսնացու ցանկանում է որքան հնարավոր է շատ տեղեկություններ իմանալ իր սիրելիի մասին, քանի որ պատրաստվում է ողջ կյանքը կապել այդ անձնավորության հետ: Իսկ Ձեր երկրորդ կեսին ավելի լավ ճանաչելու հարցում Ձեզ կօգնենք:

знаки зодиака будущий муж

Փեսացու Խոյը սենտմենտալ ռոմանտիկ է և լիովին համապատասխան է իր տարերքին: Զգացմունքներով ապրող խոյը, անկասկած, ապշեցուցիչ և շքեղ հարսանիք կկազմակերպի, որի կարգախոսը կլինի «Պարում են բոլորը»: Կարող եք չկասկածել, որ խոյ-փեսացուի հարսանիքին ուրախանալու եք մինչև ուժասպառ լինելը, և ոչ միայն մեկ օր:

Փեսացու  Ցուլը սիրում է ամեն ինչ անել ըստ կանոնների: Նա չի սիրում անճշտություններ, պարտադիր է եկեղեցական ծիսակարգը, պետք է ներկա լինեն շատ հյուրեր, հարսանիքը պետք է անցնի բոլոր սովորույթներին համաձայն, հյուրասիրությունը պետք է լինի ամենաշքեղը, իսկ մեղրամիսը նա նախընտրում է վայելել հեռու մի վայրում, որտեղ կլինեն միայն նրանք երկուսով:

Փեսացու Երկվորյակները պատրաստ են յուրաքանչյուր տեսակի և ոճի հարսանիք կազմակերպելուն, նա ցանկանում է ամեն ինչ և միանգամից, այդ պատճառով այս իրադարձությունը նրան մի փոքր շփոթմունքի մեջ է գցում: Մի օր նա ցանկանում է ռետրո ոճի հարսանիք, իսկ վաղը էսթետիկ հարսանիք՝ պատմական ավանդույթներով: Նա շփվող և բարեհամբյուր անձնավորություն է:

Փեսացու Խեցգետինը կբռնի Ձեր ձեռքը և կնայի Ձեր աչքերի մեջ, կօգնի բոլոր նախապատրստական աշխատանքներում: Նա ցանկանում է իր հարսանցուին տեսնել միայն ճերմակափայլ զգեստով: Բայց Ձեր հարսանեկան ներդաշնակ մթնոլորտում կարող է լարվածություն առաջանալ մեղրամսի մասին հարցերը քննարկելիս, քանի որ Խեցգետինը սիրում է մնալ տանը:

Փեսացու Առյուծը շատ շքեղ և մեծ հարսանիք կկազմակերպի, եթե, իհարկե, ֆինանսական վիճակը դա նրան թույլ տա. բոլոր հարազատները, բարեկամները և նույնիսկ ոչ շատ մտերիմ մարդիկ հրավիրված կլինեն, սեղանները «կպայթեն» շքեղ ուտեստների առատությունից, և զարմանալու ոչինչ չկա, քանի որ դա Առյուծի հարսանիքն է:

Փեսացու Կույսը կարող է բոլոր նախապատրաստական աշխատանքներն ինքնուրույն կատարել և արդյունքի գերազանցության մեջ կարող եք նույնիսկ չկասկածել: Հարսանիքին նա շատ էլեգանտ տեսք կունենա, իսկ մեղրամիսը նա կկազմակերպի մաքսիմալ հագեցված կերպով, դրանով իսկ իր սիրելիին անմոռանալի հիշողություններ կպարգևի:

Փեսացու Կշեռքը հարսանիքի օրը մոտենալուն պես կորցնում է իրեն բնորոշ հավասարակշռությունը, դառնում է փոքր-ինչ դյուրագրգիռ: Նա ցանկանում է, որ որևէ անճշտություն չլինի և ամեն ինչ ընթանա՝ ըստ պլանի: Հարսանիքի ժամանակ Կշեռքը մեծ ոգևորությամբ կմասնակցի բոլոր մրցույթներին և հանդես կգա տոնախմբության գլխավոր դերում:

Փեսացու Կարիճը շատ լուրջ է վերաբերում իր երկրորդ կեսը ընտրությանը, նա երկար ժամանակ համոզվում է իր ընտրության ճշմարտացիության մեջ, և երբ նա վերջնականորեն որոշում է կայացնում, սկսում է արագորեն պատրաստվել հարսանիքի: Նա գիտի, թե ինչպես ամեն ինչ գեղեցիկ կերպով պլանավորել, հարսանիքը նրա համար շատ «ինտիմ» իրադարձություն է, այդ պատճառով նա ցանկանում է այնտեղ տեսնել միայն շատ հարազատ մարդկանց:

Փեսացու Աղեղնավորը լի է էներգիայում և նոր մտահղացումներով: Իր հարսանիքը նա օրիգինալ և աշխույժ է պատկերացնում, հյուրասիրությունները շքեղ են լինում, իսկ պարերից բոլոր հյուրերն ուժասպառ կլինեն: Կենսուրախ փեսացու Աղեղնավորը մեղրամիսը նախընտրում է անցկացնել էկզոտիկ երկրում, նա անակնկալներ մատուցելու իրական վարպետ է, այնպես որ, նրա սիրելին երբեք չի ձանձրանա Աղեղնավորի կողքին:

Փեսացու  Այծեղջյուրը «փողերը քամուն չի տալիս», քանի որ նրա համար ամենակարևորը ընտանիքի ստեղծումն է, այլ ոչ թե հարսանիքի նախապատրաստությունները: Հարսանիքին նա վերաբերում է որպես պարտադիր մի երևույթ, այդ պատճառով, այն կարող է նշել միայն շատ հարազատ մարդկանց շրջանակում: Ամենայն հավանականությամբ, Այծեղջուրը կցանկանա մեղրամիսն անցկանցել իրեն ծանոթ վայրում և ամեն ինչ հսկողության տակ պահպանել, որպեսզի որևէ տհաճ իրադարձություններ տեղի չունենան:

Փեսացու Ջրհոսն օրիգինալ ժանրի վարպետ է: Հարսանիքը շատերի համար անակնկալ և էքսցենտրիկ կլինի: Էկզոտիկան ուտեստների և խմիչքների հարցում թող Ձեզ չզարմացնի, հարսանիքին կարող են հրավիրված լինել բազմաթիվ աստղեր, երգիչներ, այն կավարտվի շքեղ հրավառությամբ: Եթե փեսացուի ֆինանսական վիճակը թույլ տա, ապա հարսնացուին սպասվում է անմոռանալի ճանապարհորդություն որևէ կղզի կամ մեկ այլ էկզոտիկ վայր:

Փեսացու Ձկները  տեսաբան ռոմանտիկներ են, նրանց հոգում տիրում է ապագա ընտանեկան երջանկության տրամադրվածությունը: Նրանց հարսանիքը շատ ուրախ և տոնական է լինելու, փեսացուին անչափ դուր կգան տարբեր մրցույթները, պարերը և երգերը, իսկ մեղրամսին նա իր սիրելիի հետ կուղևորվի որևէ մի երկիր, որտեղ անպայման ելք կա դեպի օվկիանոս, ծով, լիճ կամ գետ:

Ցանկանում ենք երջանկություն և սեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել