Հարսանիք բլոգը հարսանյաց զգեստների դիզայներներից այս անգամ որոշեց անդրադառնալ նորաձևության աշխարհում իր առաջին քայլերն անող դիզայներ Աննա Ջեորջինային, ով դեռևս ընդամենը երկու հավաքածու է ներկայացրել՝ 2013 և 2014, սակայն այդքանն էլ բավական է հասկանալու համար, որ այս աղջկա անունը իսկապես մի օր հայտնվելու է մեծ անունների կողքին:
Առանձնակի շքեղությունը և ամեն մի մանրուքը մանրակրկտորեն ուսումնասիրված լինելը այս բրենդի տարբերակիչ հատկանիշներն են:
Այս դիզայների ստեղծագործությունների վրա մեծ ազդեցություն ունեն վինտաժային էլեմենտները, պատմական նորաձևությունը՝ իրեն բնորոշ զարդանախշերով: Այդ ամենը նրա աշխատանքներին հաղորդում են առանձնահատուկ գրավչությունը և էլեգանտություն:
Նյութի աղբյուր՝ http://harsaniq.wordpress.com/2014/03/13/vintaj-2/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել