Վերջապես, ի դեմս Սլավոնական համալսարանի ռեկտոր Դարբինյանի, գտնվեց մեկը, ով ադեկվատ ու հանգիստ, քաղաքակիրթ բանավեճի մեջ մտավ «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչների հետ ու հանրամատչելի բառաբաշարով փորձեց պարզաբանել իրավիճակը: Ի դեպ կարևոր էր և այն, թե ինչպես մոտեցավ Դարբինյանը շարժման նախաձեռնողներին և այն, որ թույլատրեց տղաներին իրազեկում կատարել իր ղեկավարած համալսարանում: Համձայնեք, որ այս ֆոնին բավական ծիծաղելի են ամիսներ առաջ համալսարանների դռները փակող և միտինգների մասին իրազեկողների հետ լեզվակռվի ու քաշքշուկի մեջ մտնող իշխանամերձ ջոկատները: Այսպես շատ ավելի ճիշտ և ցիվիլ է: Իսկական կրթված մարդու վարք:
Անշուշտ Դարբինյանն իրավացի է, երբ ասում եմ, որ հանուն ինչ որ բանի դեմ լինելը համախմբվելը ապրիորի ապակառուցողական է: Ճիշտ է Դարբինյանը, երբ ասում է, որ շարժումը ցավոք վաստակել է մի շարժման իմիջ, որի հիմնական ասելիքը ոչ թե Պարտադիր կուտակայինի մասին օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ է ուղղված, այլ երկրի ապագան կասկածի տակ առնող: Ասեմ ինչու եմ համաձայն.
- Եթե ասում ենք, թե ինչին ենք դեմ, միևնույն ժամանակ շեշտելով, որ եղածն էլ պետք է փոխվի, ապա առնվազն պետք է առաջ գալ նաև սեփական առաջարկություններով, այլապես սատցվում է բացառապես դեստրուկտիվ մեսսիջ:
- Այո՛, ես ինքս չեմ վստահում այս կառավարությանը և ինքս հիացած չեմ օրենքի այսօրվա տեսքով, բայց հաշվի առեք, որ տասնյակ տարիներ անց, երբ գա մեր թոշակի անցնելու պահը, այս կաառավարությունը չի լինելու, իսկ այն փաստը, որ հիմա վատ կառավարություն ունենք, դեռ չի նշանակում, որ տասնյակ տարիներ շարունակ ունենալու ենք վատ կառավարություն:
Ամեն ինչ դեռ առջևում է, շարժումն էլ պետք է շարունակել միանշանակ, ուղղակի ավելի դրական ու կառուցողական վեկտորով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել