Tert.am-ը գրում է.

Կառավարության որոշմամբ ՀՀ-ում կիրականացվի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին ուղղված պետական աջակցության ծրագիր: Կառավարության նիստից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ծրագրով նախատեսվում է, որ ՏՏ ոլորտի սկսնակ ձեռնարկություններին տրվեն պետական աջակցություն՝ երկու ուղղությամբ:

«Առաջին՝ պետության կողմից այդ ընկերություններին տրամադրվելու են դրամաշնորհներ, տրվելու է տեխնիկական աջակցություն և այլն: Երկրորդ՝ հարկային արտոնություններ են տրվելու սկսնակ ձեռնարկություններին: Մասնավորապես՝ շահութահարկի արտոնություն է տրվելու և այն կազմելու է զրո տոկոս, իսկ եկամտահարկը՝ 10%, բայց սա տրվելու է երեք տարով և ընդհանրապես օրինագիծը ևս ժամանակավոր է, այն կգործի մինչև 2020թ-ը»,- ասաց նա և տեղեկացրեց, որ առաջիկայում հարցը կուղարկվի Ազգային ժողով:

Վահրամ Ավանեսյանը հույս հայտնեց, որ առաջիկա 3-4 տարիներին 40-60 ձեռնարկություններ իրենց գործունեությունը կծավալեն ֆորմալ դաշտում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել