Նայում էի Հ1-ի Հայլուրը:
Փաստորեն, ֆիզիկները ճիշտ էին, աշխարհը բազմաչափ է, ու մեզ հարազատ 3Dների մեջ ու նույն 4րդ D-ում՝ մեր հետ միաժամանակ գոյություն ունի առնվազն մի հատ էլ Հայաստան, անունը դնեմ ՀՀ* /աստղանիշով/
Անկեղծ ասած, երբեք չեմ մտածել լքել Հայաստանը, բայց հիմա ուզեցի տեղափոխվել էդ ՀՀ*, իրա զարգացած արդյունաբերությունով, մաքուր փողոցներով, կիրթ ու տեղյակ էկոնոմիկայի նախարարով /չնայած ճիշտ մերից էր/, ծելեվիզըրաֆիկացված ԳԱԻ-ով, հմուտ ձեռքերով սանձված գնաճով, համակրելի պաշտոնյաներով, անկաշառք կադաստրով, էլ չհաշված հազարավոր սպորտսմեններին ու ուրիշ արվեստի գործիչներին:
Մենակ մի քանի բան կար, որ սկսեցի կասկածել, որ ընդեղ էլ մի բան էն չի, մեկը բնապահպանության նախարարն էր, որը աչքիս կարդացվելիք տեքստին չէր հասցրել ծանոթանալ, ու ինքն էլ ընթերցելու ընթացքում զարմանում էր, թե էդ ում փայլուն նվաճումների մասին է /տեղ-տեղ երեւի նաեւ բարդ լեզվով էր գրած/:
Բայց հնարավոր ա դա տարբեր ՀՀ-ների միջեւ կապի տեխնիկական խոտանի հետեւանքն էր, ընդհանուր առմամբ ՀՀ*-ն զիլն էր: Կապրեի:
Մնաց անցումը գտնենք, ֆիզիկների ասած՝ Через кротовую нору

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել