1986թ.-ին «United Way of Cleveland» ընկերությունը, կարծելով, որ գովազդային արշավի կատարյալ գաղափար ունի, որը մարդկանց համար նաև գեղեցիկ ու տեսարժան իրադարձություն կարող էր լինել, հելիումով լցված միանգամից 1,5 միլիոն փուչիկ է բաց թողնում օդ: Ցավոք, նրանք հաշվի չէին առել դրա հետևանքները, ու նրանց աղետալի սխալը դարձավ երկու մարդու մահվան պատճառ, ու ընկերությունը միլիոնավոր դոլարների վնաս կրեց` ներքաշվելով դատական գործընթացների մեջ:
1986թ.-ին «United Way of Cleveland» ընկերությունը Օհայոյի Քլիվլենդ բնակավայրում 1.5 միլիոն փուչիկ է բաց թողնում՝ փորձելով սահմանել Գինեսի ռեկորդ:

Կամավորները հսկայական ցանցի տակ ժամեր են անցկացրել՝ փուչիկները հելիումով լցնելով: Երբ ցանցը բացեցին, փուչիկները օդ բարձրացան:

Քաղաքի երկնքում փուչիկների հսկայական ամպը սկսեց «ծաղկել»` ասես գույների հրավառություն լիներ:

Սպասվում էր, որ այն հաղթանակած գովազդային արշավ կլիներ, այնինչ, ամեն ինչ աղետալի ավարտ ունեցավ:

Մեծ լճերից այդ օրը փոթորիկ է մոտենում ու քամիները փուչիկները հետ` քաղաքի վրա էին քշում:

Ամբողջ երկինքը փուչիկների խիտ ամպով էր ծածկված:

Երկու մարդ զոհվեց, քանի որ ծովափնյա փրկարարական ուղղաթիռները չկարողացան հասնել ջրում շրջված նավակին, որովհետև ուղղակի հնարավոր չէր թռչել 1.5 միլիոն փուչիկի միջով:

Փրկարարական ուղղաթիռի անձնակազմը նշել էր, որ այնպիսի զգացողություններ ունեին՝ ասես թռչում էին թռչող երկնաքարերի միջով:

Ցամաք իջնելով, նրանք փորձել են այստեղից փնտրել խեղդվող մարդկանց գլուխները, սակայն չեն կարողացել տարբերել ու նկատել նրանց` ջրի մակերեսին բազմաթիվ փուչիկների պատճառով:

Մի ուրիշ դեպքում, մի ձի այնքան էր վախեցել, որ լուրջ վնասվածք էր հասցրել ինքն իրեն, ու դրա տիրուհին դատական հայց էր ներկայացրել ընկերության դեմ ու 100.000 դոլար գումար պահանջել վնասի համար:

Այս ամբողջ միջոցառումը կազմակերպվել էր բարեգործական նպատակներով գումար հավաքելու համար, այնինչ, դատական գործընթացների հետևանքով այն միլիոնների վնաս հասցրեց կազմակերպիչներին` շաբաթերով իսկական գլխացավանք դառնալով նրանց համար:

1986թ.-ի Քլիվլենդի փուչիկների իրադարձությունը դիտեք ստորև՝ կարճ տեսանյութում:



