
Panorama.am-ը գրում է.
Սպառողները հիմնականում իրենց իրավունքները չգիտեն ու չեն պաշտպանում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:
«Կան սպառողներ, որոնք պաշտպանում են իրենց իրավունքները, բայց շատ քիչ են նրանք: Շատերը օրենքը չգիտեն, շատերն էլ չեն ցանկանում քաշքշուկների մեջ ընկել: Օրենքն ասում է, որ ապրանքը կարող եք 14 օրվա ընթացքում փոխանակել կամ հետ վերադարձնել: Բայց շատ խանութների, որ դիմում ենք, ասում են՝ դա մեզ վրա չի տարածվում: Ստացվում է իրենք գերակա են ՀՀ օրենքից»,- ասաց նա:
Կարեն Չիլինգարյանի բնորոշմամբ, բրենդային մեծ խանութներ կան, որտեղ սպառողների իրավունքների խնդիրները քիչ թե շատ լուծված են, բայց շուկաներում և փոքր խանութներում այդ իրավունքներն ամեն պահի խախտվում են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ