Lragir.am-ը գրում է.
Մաքսային միությանն անդամակցելու համար անհրաժեշտ թարգմանությունների համար կառավարությունն այսօրվա նիստում ևս 50 մլն դրամ հատկացրեց արդարադատության նախարարությանը: Նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ թարգմանությունների համար մինչ այժմ կար 10 100 էջ, ինչի համար անհրաժեշտ էր 125 մլն դրամ: Նախարարի խոսքով, սակայն, այժմ թարգմանությունները կազմում են 19 500 էջ, ինչի համար անհրաժեշտ է ևս լրացուցիչ 50 մլն դրամ: Միաժամանակ, կառավարության որոշմամբ սահմանվում է, որ փաստաթղթերի թարգմանության գործընթացը շարունակական է լինելու:
Թարգանությունն իրականացնում է արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը: Այս պահի դրությամբ թարգմանության ներկայացված պատվերներն արդեն իսկ երկու անգամ գերազանցում են ՊՈԱԿ-ի տարեկան պլանը, ընդ որում առայժմ պատվերներ (հայերենից ռուսերեն լեզուներով) ներկայացվել են միայն երեք պետական մարմինների կողմից (ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ պետական եկամուտների կոմիտե և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով):



