
Սմարթֆոններում և նոութբուքներում հիմնականում օգտագործվում են լիթիումա-իոնային մարտկոցներ: Տարբեր կարծիքներ կան նրանց ճիշտ լիցքավորման մասին: Ինչ-որ մեկը համարում է, որ սարքերը պետք է լիցքավորված լինեն 40-80%, և դրանք պետք է պարբերաբար վերալիցքավորել, ինչ-որ մեկն էլ կարծում է, որ մարտկոցը պետք է ամբողջովին լիցքավորել:
Այս խառնաշփոթը կապված է այն բանի հետ, որ նախկինում օգտագործում էին նիկելային մարտկոցները, որոնք «հիշողության էֆեկտ» ունեին: Այդպիսի սարքերի մարտկոցը պետք էր լիովին սպառել: Լիթիումա-իոնային մարտկոցները միայն մի քանի տարի են ծառայում, սակայն պետք է պարզել, թե ինչպես ճիշտ օգտագործել լիթիումա-իոնային մարտկոցները, որպեսզի նրանք ծառայեն որքան հնարավոր է երկար:
1. Սարքը պարբերաբար լիցքավորեք
Մի թողեք, որ սարքի մարտկոցը սպառվի մինչև 0%: Խորհուրդ է տրվում այն պարբերաբար լիցքավորել (հիմնականում, երբ այն նվազել է մինչև 10-20%):
2. Սարքը մի թողեք լիցքավորման
Լիթիումա-իոնային մարտկոցները չեն պահանջում մշտապես 100% լիցքավորում, ավելի լավ է, որ Ձեր սարքը լինի լիցքավորված 40-80%: Կտրականապես արգելվում է սարքը թողել լիցքավորման վրա: Շատերն են այդպես վարվում, բայց դա նվազեցնում է մարտկոցի ծառայության ժամկետը: Եթե Դուք սարքը գիշերը թողնում եք լիցքավորման, ապա օգտագործեք էներգիա խնայող հատուկ վարդակներ, որոնք սարքը կանջատեն նախանշված ժամից հետո:
3. Ամիսը մեկ անգամ ամբողջովին նստացրեք մարտկոցը, այնուհետև լիցքավորեք 100%-ով
Այս պնդումը կարող է հակասական թվալ, բայց հիմա ամեն ինչ պարզ կլինի: Մեր հեռախոսներում և նոութբուքներում լիցքավորման մնացորդը երևում է կամ տոկոսներով, կամ ժամերով ու րոպեներով, և ամիսը մեկ սարքը նստացնելու ու վերալիցքավորելն արվում է այս տվյալերը միշտ ճիշտ պահպանելու համար, այլապես նրանք կարող են հստակ չաշխատել:
4. Սարքը պահեք սառը վայրում
Բարձր ջերմաստիճանը բացասաբար է ազդում մարտկոցի օգտագործման ժամկետի վրա: Ձեր սարքը փորձեք հեռու պահել տաքացումից և այն մի աշխատացրեք Ձեր ծնկերին դրած:
Օգտվելով այս խորհուրդներից՝ Դուք կարող եք երկարաձգել Ձեր հեռախոսի կամ նոութբուքի մարկտոցի աշխատանքը, բայց պետք է կառչել այս կետերից: Լիթիումա-իոնային մարտկոցները, միևնույնն է, 2-3 տարի են գործում, նույնիսկ եթե Դուք Ձեր սարքից գրեթե չեք օգտվում: Այնպես որ, օգտագործեք Ձեր հեռախոսները և նոութբուքները այնպես, ինչպես որ Ձեր հարմար է:



