Տարիներ առաջ, երբ պրն. Ստամբոլցյանը իր մտահոգությունները բարձրաձայնեց Մայր Տաճարում Բարդուղիմեոս առաքյալի պատկերում սրբի զգեստների կոճակների վրա իր կողմից «հայտնաբերած» 666 թվի առնչությամբ, ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ պատկան կառույցի կողմից տրվեց անհրաժեշտ սպառիչ բացատրությունը: ենթադրությունները փարատեցին նաև տարբեր հոգևորականներ և արվեստագետներ: կոճակների կապերը պատկերող հովնաթանյան հնարքը նկատել մասոնական խորհրդանիշեր, նեռի թիվ և նշան, տեսություններ կառուցել դրանց հետագա հավելումների մասին լուսանկարը համակարգչի վրա խոշորացնելու ճանապարհով և առավել ևս անտեսելով տրվող բացատրությունները՝ ժամանակ առ ժամանակ նույն նյութի արծարծումը լուրջ չեմ նկատում: Արտահայտվող ենթադրություններն անհիմն են, իսկ շարունակ կատարվող ընդհանրացումներն ու մտացածին եզրակացությունները՝ ուղղակի վիրավորական: Իմ հերթին , բնավ վիրավորելու ցանկություն չունենալով , նշեմ, որ այս ամենը «իդեա ֆիքս»-ի տպավորություն է թողնում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/frvahram.melikyan/posts/394096217320330
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել