Lragir.am-ը գրում է.

Նովակ Ջոկովիչը և Ռոջեր Ֆեդերերն Ինդիան Ուելսի մրցաշարի 4-րդ փուլում հաղթել են իրենց մրցակիցներին և մտել քառորդ եզրափակիչ, իսկ Էնդի Մարեյը պարտություն է կրել:

Ջոկովիչը 1-6, 6-2, 6-3 հաղթել է Մարին Չիլիչին, Ֆեդերերը՝ 6-4, 6-4 Տոմի Հաասին: Ջոկովիչի հաջորդ մրցակիցը Ժյուլյեն Բենետոն է, իսկ Ֆեդերերինը՝ Կևին Անդերսոնը: Վերջինս 7-6, 4-6, 6-1 հաշվով հաղթել է Ստանիսլաս Վավրինկային: Էնդի Մարեյլը 6-4, 5-7, 3-6 զիջել է Միլոշ Ռաոնիչին: Վերջինս քառորդ եզրափակիչում կխաղա Ալեքսանդր Դոլգոպոլովի դեմ: Քառորդ եզրափակիչի 4-րդ զույգն էլ կազմել են Ջոն Իզներն ու Էռնեստ Գուլբիսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել