Խոպան հողեր ենք յուրացնում:
Երեկ ԱԺ նիստի ժամանակ, երբ օրենքի նախագիծ էր քննարկվում, ԱԺ-ում սկզբից 14 պատգամավոր էին, հետո մնացին 4-ը: Նշեմ` սա վկայում է այն մասին, որ թե՛ ընդդիմությունը, թե՛ դիմությունը չեն հետաքրքրվում քննարկումներով: Սակայն, երբ կգա օրենքի համար քվեարկելու պահը, մեկը կպաշտպանի օրենք, մյուսը՝ կմերժի: Գոնե ձևի համար նիստերին նստեք:
Լևոն Զուրաբյանը ոգևորված է ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումից ու ասում է, որ իր համար ԲՀԿ-ն ընդդիմությունը է: Էս մեր ԲՀԿ-ականներն էլ ասում են՝ «Նետ, Լյովիկ ջան, նետ, մենք այլընտրանք ենք: Բայց դե Լևոն Զուրաբյանը իր կարծիքին է ու աչքիս մի օր ԲՀԿ-ին դարձնի ՀԱԿ»:
Գալուստ Սահակյանը հին հայկական դհոլներից խոսեց ու հիշեց, որ մեկ հին ընկերը 1000 նորից լավ է: Գալուստ Սահակյանը երջանիկ մարդ է, ունի այնպիսի ընկեր, որ իր փոխարեն իրենց տան կոմունալներն է վճարում: Բա այդ դեպքում էլ խի՞ մարդը պետք է անհանգստանա, թե բա «բալը թանկ է»: Բալ է էլի կթանկանա էլ, կէժանանա էլ, իրա համար ի՞նչ:
Մենք նոր խոպան հողեր ենք յուրացնում: Ով չգիտի ասեմ. «Խոպան նշանակում է չմշակված, խոպան հողեր՝ չմշակված հողեր»: Արթուր Բաղդասարյանի համար «խոպան հող էր Թվիթերը», և ահա ստացվեց՝ հիմա մենք ունենք այն մեկին, ում կարելի է հետևել Թվիթերում, ինքը գրառում կանի, մենք էլ կհիանանք: Այդ հողերից հետո մենակ թե անցում չկատարվի LOVE.RU-ին:



