Tert.am-ը գրում է.

«Ղրիմի գրավմանն ի պատասխան՝ ուկրաինական զորքերը միացնում են Շերի հիթերը»,- գրում է The Times-ի երաժշտական մեկնաբան Ուիլ Հոջկինսոնը։ Դա հեղինակին հանգեցրել է այն մտքին, որ Ռուսաստանը կարող է Շերից կյանքի իմաստնություն սովորել, փոխանցում է inopressa.ru-ն։

Եվ այսպես, ինչ կարող է սովորել Ռուսաստանը հանրահայտ երգչուհուց` ըստ Հոջկինսոնի.

1. Ոչ ներողամիտ տղամարդիկ թռիչքներ են անում առաջ, սակայն ուժեղ կանայք չեն լքում վազքուղին։ Սոնի Բոնոն ապահարզանից հետո Շերին ասել է՝ «Ամերիկան քեզ կատի, և դու կդառնաս գործազուրկ»։ 40 տարի անց Շերը դեռ համաշխարհային շրջագայություններ է կատարում։

2. Շերը ծնվել է աղքատության մեջ, և այն ամենը, ինչ նա ունի, այդ թվում՝ ներկայիս դիմագծերը, նա վաստակել է և վճարել դրա համար ինքնուրույն։ «Նա սովորեցնում է Ռուսաստանին, որ այս կյանքում ոչինչ հենց այնպես չի տրվում, նույնիսկ՝ հարևան երկրները»,- գրում է թղթակիցը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել