«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ արդարադատության նախարարությունից պարզել, թե վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանում քանի կուսակցություն է գրանցվել և նույն ընթացքում քանիսը՝ լուծարվել։

Մեզ փոխանցված պաշտոնական պատասխանում նշվում է, որ «2014 թվականի մարտի 11-ի դրությամբ ունենք գրանցված 75 կուսակցություն։ 2009 թվականին գրանցվել է 1 կուսակցություն, 2011-ին՝ 4 կուսակցություն, 2012-ին՝ 3 կուսակցություն, 2013-ին՝ 3 կուսակցություն։

2009 թվականից մինչև 2014 թվականը լուծարվել է 8 կուսակցություն։

Այսպիսով՝ կարելի է արձանագրել, որ կուսակցական բիզնեսը քաղաքականության մեջ այլևս եկամտաբեր չէ։ Նախկինում սնկի պես աճող մարդ-կուսակցությունների պահանջարկը նվազել է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել