Mediamall.am-ը գրում է.
Ըստ Ղուրանի, նորապսակները պետք է անցկացնեն իրենց հարսանեկան գիշերը, հետևելով հատուկ արարողակարգի:
Համաձայն իսլամի պահանջների, առաջին հարսանեկան գիշերը ամուսինը պետք է ձեռքերը դնի իր կնոջ գլուխին և ասի հետևյալ խնդրանք -խոսքերը ՝ ամուսնության օրհնության մասին: «Ալլահի անունից . Թող Ալլահը մեզ արժանի դարձնի միմյանց համար »: Դրանից հետո,նորապսակները միասին պետք է կատարեն երկու լրացուցիչ ծիսական աղոթքներ , իսկ հետո ամուսինը պետք է կարդա հատուկ աղոթք՝ խնդրելով Ալլահին օրհնել իրեն և իր սիրելիին ընտանեկան համատեղ կյանքի համար, իսկ ամուսնալուծության դեպքում, պահպանել լավ հարաբերությունները:
Խորհուրդ է տրվում, որ փեսացուն հարսանեկան գիշերվա ընթացքում իր հարսնացուի համար զոհաբերություններ անի քաղցրավենիքներիով, ցանկալի է մեղրի տեսքով. խմիչքներց թույլատրելի է կաթը:
Ըստ մահմեդական ավանդույթի հարսնացուն պետք է լինի կույս, բայց ժամանակակից աշխարհում, նման պահանջը միշտ չէ, որ համարվում է ընդունելի:
Ըստ Ղուրանի, ամուսինը առաջին գիշերը պետք է իր կնոջը վերաբերվի շատ նրբորեն և սիրով, որպեսզի այս կերպ կինը կարողանա ավելի հեշտությամբ տանել հանդիպող դժվարությունները: Ողջունելի է համարվում նաև, որ այս գիշերը նորապսակները միմյանց հետ պարզապես զրուցեն, միմյանց ավելի լավ ճանաչելու համար:
Միևնույն ժամանակ, ըստ Ղուրանի՝ կնոջն արգելված է անկախ արդարացված պատճառներից, ցույց տալ իր սառնությունն ու անտարբերությունը. չի կարելի մերժել ամուսնուն, քանի որ այդ պահվածքը կարող է առաջացնել բացասական հետևանքներ:
Անպայման առաջին հարսանեկան գիշերից հետո՝ առավոտյան, երկու ամուսինները պարտավոր են կատարել ծիսական աղոթք: Միայն դրանից հետո, զույգն իրավունք ունի սկսել հաց ուտել: Իսկ եթե ցանկություն կառաջանա կրկնել մտերմանալու գործընթացը, ապա ամուսինները պետք է աղոթքի ուղեկցությամբ լվացվեն, ապա անցնե գործի:
Հաջորդ օրը ամուսնական արարողակարգից հետո, նորապսակները սեղան են քցում հրավիրելով ընտանիքի անդամներին և ընկերների հետ: