Շերոն Սթոուն. ցիտատներLife.panorama.am-ը գրում է.

Սերը նման է մթության մեջ սառցեպատ լեռ բարձրանալուն. մեկ սխալ քայլ, և դու մեռած ես:

Կանայք, գուցեև, ձևացնում են հեշտանք: Սակայն տղամարդիկ ձևացնում են հարաբերություններ:

Եթե խելացի ես, ուրեմն գեղեցիկ էլ կլինես: Տգեղներ չկան: Մեկը վարդի նման է գեղեցիկ, մյուսը՝ կակտուսի:

Երբեք խնդիրներ մի ունեցիր մեկի հետ, ով ավելի շատ խնդիրներ ունի, քան դու:

Երբեք լրջորեն չեմ մտածել՝ արդյոք ես գեղեցիկ եմ, թե՝ ոչ: Սակայն մի կախարդական հնարքի եմ տիրապետում. կարողանում են գրավչության պատրանք ստեղծել: Երբ կինը սենյակ է մտնում, ներկաները արձագանքում են ոչ թե նրա գեղեցկությանը, այլ նրանից ժայթքող ուժին և էներգիային:

Երեխայից ավելի լավ բան չկա. ավելի ճիշտ՝ ավելի լավ կարող են լինել երկուսը կամ երեքը:

Երբ ազնվորեն հայտարարեցի, որ լրացել է 40 տարիս, հոլիվուդյան պրոդյուսերները, հավանաբար, լավ չլսեցին և ենթադրեցին, որ ինձ ժանտախտ եմ հայտարարել: Եթե նրանք չեն ցանկանում աշխատել 40-ից բարձր դերասանուհիների հետ, նրանք աշխարհի ամենամեծ ապուշներն են:

Մենք ինքներս ենք դարձել այն տղաները, ում հետ երիտասարդ տարիքում երազում էինք ամուսնանալ:

Երբ երիտասարդ ես, ժամանակ ունես խելքդ գլուխդ հավաքել, ինչ-որ բան շտկել: Իսկ երբ հասնում ես որոշակի տարիքի, ասում ես. «Ես այնպիսին եմ, ինչպիսին որ կամ՝ դուր է գալիս ձեզ, թե՝ ոչ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել