Դերասանուհի, ով 18 տարուց ավել է, ինչ իր խաղով լցնում է մեր էկրաններն ու բեմը:  Կին, ով մարմանավորել է տարբեր խառվածքի և բնավորության տեր կանանց: Արմինե Պողոսյանն իր կերտած կերպարների միջոցով կարողանում է թե՜ ծիծաղեցնել, և թե՜ տխրեցրել հեռուստադիտողին ու հանդիսատեսին: Այն համարձակ  դերսանուհիներից մեկն, ով չկաշկանդվեց հումորային հաղորդումներում կոլորիտային կանանց կերպարները յուրովի ներկայացնելուց :

Դերասանուհու անձնական կյանքի մանրամասներին արդեն տեղյակ են շատերը, նա ինքը բարձրաձայնեց  իր նշանադության և սպասվող հարսանիքի մասին: Այդ մասին ArmStar.amառաջինն է պատմել իր ընթերցողին:

Մեր զրուցակիցը  Համազգային թատրոնի դերասանուհի Արմինե Պողոսյանն է, ով ArmStar.am-ի հետ կկիսվի իր անձնական և գործնական կյանքի մանրամասներով:

Ինչու՞  չեք երևում էկրաններին:

 Ես կարծում եմ, որ դերասանը որոշ ժամանակով պետք է հեռանա եթերից: Դա լավ է և՜ դերասանի, և՜ հեռուստադիտողի համար, քանի որ անընդհատ եթերում լինելը ազդում է  դերասանի վրա, և նա սպառվում է: Որոշակի դադար է պետք, որ նոր ասելիքով ներկայանաս հեռուստադիտողին: Եթե ուզում ես հանրության մեջ սիրված լինել, պետք է ժամանակ առ ժամանակ հեռանաս:

«Կարգին հաղորդման»  ավարտից  հետո ինչո՞վ եք զբաղված :

Այժմ  հիմնականում զբաղված եմ թատրոնի ներակայացումներով և մնացած ժամանակս տրամադրում եմ ամուսնուս:  

Երկար տարիներ է, ինչ աշխատում եք  հեռուստատեսությունում և թատրոնում, ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ:

Երկուսն էլ ինձ համար կարևոր են, երկուսն էլ իմ մասնագիտությունն են, բայց թատրոնն առավել հարազատ է: Թատրոնն ինձ համար մի ուրիշ աշխարհ է: Մտնում ես այդտեղ և չես ցանկանում դուրս գալ: Շփումն անմիջապես հանիդսատեսի հետ ապրելակերպ է: Ես չեմ պատկերացնում ինձ առանց թատրոնի:

Այսքան կերպարներ եք կերտել բեմում և էկրաններին, ո՞ր  դերերն են հոգեհարազատ Արմինե Պողոսյանին:

Ինձ համար բոլոր կերպարներն էլ հոգեհարազատ են: Չեմ ցանկանում տարանջատել նրանց  թատրոնում և սերիալներում: Բոլորն էլ ասելիք ունեն:  Եվ՜ սերիալում, և՜ թատրոնում բոլոր կանայք, ում ես մարմավորում եմ, իրենց  կնեսագրությունն ունեն և  պայքարում են  իրենց կյանքը փոխելու համար: Իրենց ճանապարհին նրանք դժվարույթուներ են տեսել:  Այդ ճանապարհը ես կարողացել եմ  հանդիսատեսին այնպես մատուցել, որ հասկանալի լինի, կարծում եմ, դա ինձ հաջողվել է:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել