ArmnewsTV.am-ը գրում է.
21-րդ դարի վիզուալ էսթետիկան դարձավ երբեմն ավելի կարևոր, քան բովանդակությունը: Ոճաբանները դարձան նոր հազարամյակի շարժիչ ուժը: Տեխնոլոգիական առաջընթացի պատմությունը ցույց տվեց, որ այլևս հզորություններից ու արտադրողականությունից բացի, կարևոր է փաթեթավորումը: Մենք օգտագործում ենք ոչ թե այն հեռախոսը, որը ֆունկցիոնալ է, այլ այն, որը գեղեցիկ է, հյութերից շատ հաճախ ընտրում են ամենալավ փաթեթավորվածը: Բայց սա մարդկային վարքի ոչ թե նոր, սոցիալական դրսևորում է, այլ ինչպես նորաձևության մեջ` նոր է, որ մոռացված է վաղուց: Ի վերջո, մարդկային ամենամեծ ընտրությունն էլ կատարվում է նույն սկզբունքով` մենք ընտրում ենք գեղեցիկ կանանց, որ հետո հայտնաբերենք նրանց անհատականությունը: Նոր հազարամյակն ուղղակի առաջարկեց. Ինչո՞ւ ընտրել միայն կանանց: Եվ արդյոք հնարավոր չէ՞ գեղեցիկը դարձնել հաշվարկելի միավոր: Ու գեղեցիկը հաշվելով` փող աշխատել:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ