Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մարտի 12-ին, վթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում Լենինգրադյան փողոցում Ինգա ռեստորանային համալիրի դիմաց Երևանի բնակիչ 29-ամյա Սամվել Մանուկյանն իր վարած Nissan մակնիշի 83 VV 300 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ 67-ամյա Վլադիմիր Բարսեղյանի վարած Opel մակնիշի 35 OD 661 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Opel-ն էլ իր հերթին վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով անցնող Լենինգրադյան փողոցի բնակիչներ 51-ամյա Սիրանույշ Գաբրելյանին և 18-ամյա Գայանե Ավետիսյանին, ովքեր տեղափոխվել են Մալաթիա բժշկական կենտրոն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել