Երեկվա «Հերիք է մի կրակոց Թուրքիայից» ստատուսի կապակցությամբ.

Այսօրվա դրությամբ և անկախությունից ի վեր Հայաստանում, ըստ երևույթին, երկու զուգահեռներով ընթացող նոր սերունդ է աճում: Մի տեսակն է՝ կյանքս կտամ Հայրենիքիս, մյուսը՝ նրանք, ում ծնողները այնպես են դաստիարակել իրենց «խելացի» տգիտությամբ, որ պետք է Հայենիքից փախչել, բանակում ծառայելը ապուշություն է, և, ովքեր մանկությունից ի վեր ականջ են կախել տարբեր ժամանակների դժգոհ ընդդիմությանը: Ինչու՞ եմ ակնարկում այս մասին...Երեկ գրել էի. «Հերիք է մի կրակոց Թուրքիայից...Մենք պետք է լինենք միասնական և ազգի բանակ դառնանք, որպեսզի դիմակայենք մեր գլխին կախված հավանական վտանգներին», որտեղ վերջում ասում էի, որ Հայաստանը մեծ ուժերի բաժանարար գծի վրա է գտնվում և կարող է ներքաշվել պատերազմի մեջ: Գրածիս առիթով երկու ծայրահեղ մտածելակերպ ունեցող անկախ Հայաստանի նոր սերնդի մեկնաբանություններ հետևեցին՝ դրական և բացասական: Երկուսն էլ երիտասարդ ընտանիքների հայրեր են: Առաջինը գրել էր. «Թուրքիան ոչ մի հրթիռ էլ բաց չի թողնի, դա կլինի նրանց պետության մայրամուտը, և Թուրքիան կբաժանվի երկու մասի, իսկ մենք մինչև վերջ կպայքարենք մեր ազգի գոյատևման համար»: Երկրորդի գրառումը հետևյալն էր. «Իսկ ազգին ինչպե՞ս են նայում իշխանությունները, որ մի հատ էլ միավորվեն: Նախ պետք է ժողովուրդը գոհ լինի իր ապրելուց, իսկ հետո կռվի: Եթե գոհ չի, ուրեմն չի էլ կռվի՝ պարզ չէ՞: Կռվի, որ ի՞նչ անի, որ էլի սոված նստի, իսկ էն հարուստները կայֆովատ լինեն, մենք էլ գնանք կռվե՞նք: Առը հա՛ իրենց բախտին»: Սրանք են երկու տեսակի, բևեռային տարբերությամբ անկախ Հայաստանում դաստիարակված երիտասարդները: Ինչպիսի~ տարբերություն...Մեկը արյան կանչով առաջնորդվող, նախնյաց գենը կրող, հոգով և սրտով մոտեցող, մյուսը՝ այսօրվա ընդդիմադիրների ոգով սնված, անտարբեր և ներկայիս հասարակության եսասեր տարրերից: Եթե կարծում եք, որ կռվելու եք հարուստի կամ իշանությունների, կամ միայն այսօրվա համար, ուրմեն ձեր պատկերացումները Հայրենիքի մասին թերի են: Այսպես մտածողները չեն անդրադառնու՞մ, որ հազարամյակներով եկել ենք և հնագույն ազգի շարունակությունն ենք, և այսօրվա ներկան ապագայի կառուցումն է: Առավել, կուզեմ ավելացնել, որ եթե չկռվես, քո կինը, երեխան, մայրդ, քույրդ, ունեցվածքդ և դու, ի վերջո, թուրքի փայ կդառնաք: Սա ոչխարի մտածելակերպ է: Առավելևս, Հայաստանում հետայսու, հաջորդ պատերազմից սկսյալ այլևս տարիքն առած և հաշմանդամ ազատամարտիկների չվստահեք: Բա չասե՞ս. «Քո նման «կազյոլներին» պատերազմի դեպքում կեսգիշերին անուշ քնից կամ կնոջդ ծոցից հանելու են ու քացով են ուղարկելու ռազմաճակատ: Վա~յ ձեր նման շնակապիկներին, ովքեր չեն ենթարկվի հրամանին կամ իրենց պարտականությունը չեն կամենա կատարել: Պետական օրենքով և բանակի կանոնադրության համաձայն, տեղնուտեղը կգնդակահարվեք չենթարկվելու համար: Հերիք է մորթիապաշտությունը արդարացնեք Հայրենիքի վրա կեղտ լցնելով: Ներկայիս սիրված կամ չսիրված իշխանությունները կապ չունեն Հայրենիք հասկացողության հետ: Հայրենիքը նախ քո ընտանիքն է, քո հարազատները, քո հարևանները, ի վերջո՝ բոլոր հայերը և այն հողը, որտեղ ծնվել-մեծացել ես, կրթվել և սնվել: Հայրենիքից չեն հրաժարվում անգամ մահվան վտանգի դեպքում: Այլապես ինչու՞ եք ապրում...Ինչու՞ եք ապրում, եթե չեք սովորել պաշտել սրբությանց սրբությունը՝ մեր պապերի շահած, մեր եղբայրների պահած Հայաստանը, չէ՞ որ դուք եք այսօր հաջորդ սերունդներ ծնողն ու պատասխանատվություն փոխանցողը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել