1in.am-ը գրում է.
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մարտի 12-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ոչ իշխանական քաղաքական ուժերի կոնսոլիդացմանը: «Որպես քաղաքական գործիչ, որպես հատկապես ԿԳ նախարար՝ ողջունում եմ քաղաքական ուժերի կոնսոլիդացմանն ուղղված ցանկացած քայլ, ասեմ՝ ինչու: Օրինակ բերեմ հենց ԿԳ ոլորտից: Հայաստանում կային տասնյակ մասնավոր բուհեր, որոնցից շատերը մրցունակ չեն, որակ չեն ապահովում և ապագա չունեն, շատ մասնավոր բուհեր սկսել են խոշորացման պրոցեսը, արդյունքում կստանան ավելի բարձր որակ, մրցունակ կլինեն, նաև կկարողանան քաղաքական մշակույթի օրակարգ ձևավորել»,- ասաց նա: Նախարարն ուղիղ համեմատականներ տարավ բուհերի խոշորացման և կոնսոլիդացման միջև, նշեց, որ աչքի առաջ ունենալով այս օրինակը՝ դրական է համարում՝ հույս ունենալով, որ փոքր, ոչ մրցունակ ուժերի կոնսոլիդացումը կարող է բերել ավելի խոշոր, որակյալ ուժի ձևավորմանը:



