Մարտի 9 - ին Մայլի Սայրուսը ելույթ է ունեցել Միլուոկիում: Երգերից մեկի ժամանակ երգչուհին հանդես է եկել միայն ներքնազգեստով: Ավելի ուշ նա մեկնաբանել է իր արտաքին տեսքը Twitter – ում:
«Ես երգեցի «23» - ը ոչ թե նոր հանդերձանքով, այլ ներքնաշորով, քանի որ չհասցրեցի փոխել հագուստս, ստիպված բեմ դուրս եկա այդ տեսքով:
Ինձ հետ նման բան երբեք տեղի չէր ունեցել: Բայց ես այնպես եմ սիրում իմ երկրպագուներին, որ ամեն դեպքում պետք է դուրս գայի բեմ և կատարեի «23» - ը»:
21 – ամյա երգչուհու հագին կար սև - կարմիր ներքնազգեստ, գծավոր կրծկալ: Սակայն նա այնքան էլ բաց տեսք չուներ, որքան նրա նախկին բեմական կերպարներն էին:



Շարունակությունը` այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.armstar.am/am/news/?n=3203
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել