Գամբիայի առաջնորդը սպառնում է գլխատել համասեռամոլներին և արգելել է անգլերենըLife.panorama.am-ը գրում է.

Գամբիայի նախագահ Յայա Ջամեն հայտարարել է, որ իր երկիրը հրաժարվում է կիրառել անգլերենը՝ որպես պաշտոնական լեզու: «Մենք պատրաստվում ենք խոսել մեր սեփական լեզվով»,- նշել է նա՝ առանց հստակեցնելու, թե Գամբիայում բնակվող որ ցեղերի լեզուն է փոխարինելու անգլերենին:

Գամբիայի առաջնորդը, ով հայտնի է նախկին մետրոպոլիայի՝ Անգլիայի հանդեպ անհանդուրժողական վերաբերմունքով, իր այդ հայտարարությունն արել է հենց անգլերենով: Մայրցամաքային Աֆրիկայի ամենափոքր պետության՝ Գամբիայի բնակչության 40%-ը խոսում է մանդինկա լեզվով, 34%-ը ֆուլու լեզվով, իսկ Յայա Ջամեյի մայրենի լեզուն հարևան Մալիում կիրառվող մանինկա լեզուն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել