Panorama.am-ը գրում է.
Այսօրվա դրությամբ Արմավիրի մարզ է ներկրվել և գյուղացիական տնտեսություններին է բաշխվել 2078 տոննա պարարտանյութ՝ շուկայականից 30-50% ցածր գնով: Այս մասին տեղեկանում ենք Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքից:
Այս տարի Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսություններին, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն նախապես ներկայացված հայտերի հիման վրա, պետության սուբսիդավորմամբ որպես աջակցություն հատկացվելու է 7000 տոննա ազոտական պարարտանյութ, 300 տոննա ֆոսֆորական պարարտանյութ և 200 տոննա կալիումական պարարտանյութ:Ազոտական մեկ պարկ պարարտանյութի համար հողօգտագործողը վճարում է 6000, ֆոսֆորականի և կալիումականի համար` 7000 դրամ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/society/2014/03/12/armavir/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



