1in.am-ը գրում է.
Չինաստանի խորհրդարանի ներկայիս նիստին Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը զարմացրել է հասարակությանը հայտարարությամբ, որ իշխանությունները մտադիր են «խրախուսել բնակչությանը ընթերցանության»:
Ակնհայտ է, որ դա իշխանությունների ռեակցիան է ԶԼՄ-ների այն նյութերին, որոնք վկայում էին չինացիների շրջանում գեղարվեստական գրականության նկատմամբ հետաքրքրության նվազման մասին, հայտնում է «Գոլոս Ռոսիին»:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ 1 տարում միջինվիճակագրական չինացին կարդում է մոտ 4 գիրք՝ այն դեպքում, երբ Կորեայում այդ ցուցանիշը հասնում է 11-ի, իսկ Ճապոնիայում՝ 8-ի:
Ըստ «Սինհուա» գործակալության՝ Չինաստանում տպագրված բոլոր գրքերի 80%-ը ուսումնական գրքերի տարատեսակներ են:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_257261.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



