Մահվան վախը ավելի վատ է բուն մահից..... Հայտնի եւ սիրված դերասան Սոս Ջանիբեկյանը նկարահանվել է նոր կարճամետրաժ ֆիլմում: Ֆիլմը DreamShots Films ստուդիայի արտադրանք է, բեմադրող օպերատորը Գաբրիել Միրաքյանը, իսկ ռեժիսորը Հայկ Բաբայանն է: Ֆիլմը կոչվում է «Նոկտյուրն» (Nocturne): Ջանիբեկյանի հերոսը 6 րոպեում 6 տարբեր միջոցներով փորձում է կյանքին վերջ տալ: Ինքնասպանության փորձերին զուգահեռ հերոսը վերհիշում է իր սիրելի նոկտյուրնը, որը նվագել էր ինքնասպանությունից առաջ եւ անհաջող փորձերից հետո: Դաշնամուրի վրա դրված նկարում, երբ հերոսին թվաց, որ իր «նախնիները» շարժվում են այստեղից, արդեն հասկացա, որ հերոսի հոգեկանը խախտվել է ինքնասպանության թեկուզ մտքից: Կոմիկական լուծումները ծածկում են թեմայի ծանրությունը. ձկան, նկարի, հեռուստացույցի կրակոցները, չինացու կերպարանափոխման, եւ խաղողի տեսարանները...խաղողը կյանքասիրության խորհրդանիշն է, հավանաբար դա էր խաղողի միտքը: Ֆիլմը մի փոքր գնում է դեպի ֆատալիզմի: Զարմանալին այն է, որ միքանիրոպեանոց ֆիլմի շուրջ կարողանում ես այսքան ծավալվել եւ գուցե ավելի շատ բաներ գտնես կամ նկատես: Վերջում Սոսը ամբողջությամբ թրջված նոկտյուրն է նվագում, ռեժիսորը հետաքրքիր է մտածել. այդպես էլ չհասկացա՝ մահացա՞վ, թե չմահացավ: Ֆիլմը մասնակցում է Web Ծիրան 3 կինոփառատոնին: Սոս Ջանիբեկյանը ֆիլմում փայլում ա իր աչքերով, հայացքով ու կերպարով...էս ֆիլմը ապացույց. Սոսը Հայաստանի լավագույն դերասաններից մեկն ա, եթե ոչ դերասանը... Մեծ բեմեր եւ մեծ ֆիլմերի դերեր քեզ, Սոս Ջանիբեկյա՛ն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել