Դուք կարծո՞ւմ եք, թե ձեր տեսողությունը լավ է ցերեկը և վատ գիշե՞րը: Դա թյուր պատկերացում է:
Պայծառ եղանակին մենք կարող ենք տեսնել մինչև 5 կմ հեռավորության վրա: Իսկ Անդրոմեդայի միգամածությունը, որը մարդու անզեն աչքի համար տեսանելի ամենահեռավոր օբյեկտն է, գտնվում է մեզնից 2,6 միլիոն լուսատարի հեռավորության վրա: Ցերեկային 5 կիլոմետրի և գիշերային 2,6 միլիոն լուսատարու տարբերությունն ավելի քան ակնհայտ է:
Երկրի մակերևույթը կորանում է և անհետանում տեսադաշտից 5կմ-ի վրա, բայց մեր տեսողության սրությունը թույլ կտա տեսնել ավելին: Օրինակ, եթե Երկիրը տափակ լիներ, իսկ մենք կանգնած բարձր սարի գագաթին, մեր առջև կբացվեր հարյուրավոր կիլոմետրանոց տեսադաշտ, իսկ մութ գիշերով մենք կտեսնեինք մեզնից 48կմ հեռու գտնվող մոմի լույսը: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան լուսակիր մասնիկներ կամ ֆոտոններ է արձակում օբյեկտը: Բայց, այնուամենայնիվ, հաստատ պատահական չէ նման զորության աչք տրվել մարդուն. չէ՞ որ նրա հնարավորություններն ամբողջությամբ չեն կարող կիրառվել կլոր Երկրի վրա: :)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=694853347204612&set=a.177956938894258.36498.100000398594015&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել