Դուք կարծո՞ւմ եք, որ ձեր տեսողությունը լավ է ցերեկը, իսկ գիշերը՝ վա՞տ. դա թյուր պատկերացում է


17:43 , 12 մարտ, 2014

Դուք կարծո՞ւմ եք, թե ձեր տեսողությունը լավ է ցերեկը և վատ գիշե՞րը: Դա թյուր պատկերացում է:  
Պայծառ եղանակին մենք կարող ենք տեսնել մինչև 5 կմ հեռավորության վրա: Իսկ Անդրոմեդայի միգամածությունը, որը մարդու անզեն աչքի համար տեսանելի ամենահեռավոր օբյեկտն է, գտնվում է մեզնից 2,6 միլիոն լուսատարի հեռավորության վրա: Ցերեկային 5 կիլոմետրի և գիշերային 2,6 միլիոն լուսատարու տարբերությունն ավելի քան ակնհայտ է: 
Երկրի մակերևույթը կորանում է և անհետանում տեսադաշտից 5կմ-ի վրա, բայց մեր տեսողության սրությունը թույլ կտա տեսնել ավելին: Օրինակ, եթե Երկիրը տափակ լիներ, իսկ մենք կանգնած բարձր սարի գագաթին, մեր առջև կբացվեր հարյուրավոր կիլոմետրանոց տեսադաշտ, իսկ մութ գիշերով մենք կտեսնեինք մեզնից 48կմ հեռու գտնվող մոմի լույսը: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան լուսակիր մասնիկներ կամ ֆոտոններ է արձակում օբյեկտը: Բայց, այնուամենայնիվ, հաստատ պատահական չէ նման զորության աչք տրվել մարդուն. չէ՞ որ նրա հնարավորություններն ամբողջությամբ չեն կարող կիրառվել կլոր Երկրի վրա: :)