Haynews.am-ը գրում է.
Քրիստոնյայի համար պահեցողություն պետք է լինի տարվա բոլոր օրերին:
HayNews.am–ի հետ զրույցում այս մասին ասաց Սբ. Սարգիս եկեղեցու արարողապետ Տեր Կարապետ քահանա Կարապետյանն` անդրադառնալով Մեծ պահքին. «Մենք մեզ միշտ պետք է հետ պահենք հանցանքից, մեղքից, բացասականից և ավելի շատ տրվենք բարի գործերին: Պահքը սահմանափակվել է Հիսուսի Հարության տոնի համար, որովհետև սա նաև Քրիստոսի` անապատում անցկացրած 40-օրյա պահքի շրջանն է խորհրդանշում: Մենք էլ 48 օր պահեցողությամբ ենք անցկացնում, որ մաքրված դիմավորենք Տիրոջ Հարությունը»:
Տեր հայրը նշեց, որ սննդային պահքի համար կան որոշ պայմաններ ևս. «Պահք ոչ բոլորը կարող են պահել: Բոլոր չափահաս ու մկրտված անձինք կարող են պահք պահել, իսկ նրանք, ովքեր անչափահաս են, վաթսունն անց են, հղի կանայք կամ ծանր ֆիզիկական աշխատանք կատարող մարդիկ, ինչպես նաև չմկրտվածները կարող են պահք չպահել: Իհարկե, սա վերաբերում է միայն սննդական պահքին, իսկ հոգևոր պահքը կարող են բոլոր կամեցող մարդիկ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://haynews.am/hy/1394630886
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել