Այսօր մենք հասել ենք իրավիճակի մի կետի, որից դեպի առաջ տանում է ընդամենը մեկ ուղի: ԵՎ այդ ուղին շատ բարակ է: Թելի հաստությամբ է: ՈՒ հիմա մենք շարժվում ենք այդ թելի վրայով, ծիծաղելի կթվա ոմանց, բայց մենք ոչ միայն քայլում ենք թելի վրայով, այլև քայլում ենք աչքերը կապված վիճակում: Միգուցե 90-ականներից եկող իներցիան դեռ չի թողնում մեզ սխալ քայլ կատարել, միգուցե մեզ անհայտ ուժեր դեռ շարունակում են առաջնորդել մեզ այս անդունդի վրայով, բայց սա երկար տևել չի կարող: Մոտ է այն պահը, երբ մենք սխալ քայլ կկատարենք և կգահավիժենք անդունդը: Իսկ անդունդը այս այնքան խորն է, ինչքան որ հին է մեր պատությունը: Հետևաբար անհատակ ու անվերջ է այս անդունդը: ԵՎ սա նշանակում է, որ ընկնելու դեպքում մենք էլ երբեք, երբեք հնարավորություն չենք ունենալու բարձրանալու վեր: Սա մեր վերջին ուղին է: Կանցնենք մենք այս անդունդը. Կապրենք հավերժ: Չենք անցնի` այստեղ էլ կավարտվի աշխարհիս հնագույն ազգի պատմությունը: Կավարտվի ամերիկյան դասական ողբերգությունների պես: Մենր անէացումը, անհետացումը ընդամենը մեր զրկանքներով ու տառապանքներով կյանքի անտրամաբանական ավարտը կլինի:
Հետևաբար, այդ անփառունակ ու պարզունակ ավարտից փրկվելու համար մենք ունենք միայն մեկ տարբերակ: Քայլել մինչև վերջ այս թելի վրայով: Այն ափը, որից սկսել ենք քայլելը արդեն շատ հեռու է մեզանից, իսկ հակադիր ափը դեռ չի էլ երևում: Հետդարձի ճամփան փակված է, մնում է միայն քայլել առաջ և փորձել հաղթահարել այս անդունդը: Իսկ դրա համար մենք պիտի լինենք միասնական ու համախմբված ու այս ողջ ընթացքում հիշենք, որ իրավունք չունենք լինել Կռիլովի առակի հերոսների դերում և ի տարբերություն նրանց, մենք կորցնելու ենք մեր ինքնությունը, այլ ոչ թե ինչ որ նյութական բարիքներ: Իսկ մեզ այս աշխարհում մնացել է ընդամենը մեկ բան: Դա մեր ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆ է: Միակ ու վերջին բանը, որը մնացել է մեզ: ԵՎ այն ֆիզիկական կամ սահմանադրական ինչու չէ նաև իրավաբանական տեսլական ունի` դա Հայաստանի Հանրապետությունն է: Հետևաբար ինքնության կորուստը` մեր հայրենիքի կորսուստը կլինի: ԵՎ հավատացեք այս անգամ արդեն դա կլինի անվերադարձ կորուստ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/petrosyants.hrachya/posts/327845313968750?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել