Մենք բոլորս էլ սխալներ գործում ենք: Այդպիսին է մարդկային բնությունը: Եթե մի բաժակ հյութ ենք թափում գորգի վրա, պարզապես մաքրում ենք գորգը և առաջ անցնում: Ի՞նչ մի մեծ բան է: Ընդամենը մի բաժակ ջուր: Դժբախտաբար, աննշան սխալները կարող են փոխել պատմության ողջ ընթացքը: Ներկայումս ամեն ինչ այլ կլիներ, եթե մարդիկ կարողանային խուսափել առաջին հայացքից աննշան թվացող սխալներից:

 9  Լրտեսը, ով քնեց ու կորցրեց իր փաստաթղթերը

10Գերմանացի դիվանագետ Հենրիխ Ալբերտը, ով Ամերիկայում Առաջին համաշխարհային պատերազմի լրտեսական օղակի գանձապահն էր, 1915 թ.-ի հուլիս ամսին գնացքում քուն մտավ: Գնացքը հանկարծ կտրուկ կանգ առավ: Շեշտակի կանգառը շփոթեցրեց Ալբերտին: Նա արագորեն դուրս եկավ գնացքից՝ այնտեղ թողնելով կարևոր փաստաթղթերով լի իր ճամպրուկը: Երբ Ալբերտը գիտակցեց իր սխալը, նա վերադարձավ գնացք: Դժբախտաբար, գաղտնի ծառայության գործակալ Ֆրենկ Բուրկը, ով հետևում էր Ալբերտին, հասցրել էր թռցնել նրա ճամպրուկը: Գերմանացին հետապնդեց գործակալ Բուրկին, սակայն Բուրկը կարողացավ խույս տալ նրանից: 

Ամերիկայի կառավարությունը Գերմանիայի հետ պաշտոնապես առճակատման մեջ մտնելու փոխարեն որոշեց չեզոք դիրք պահել և պարզապես մամուլին հանձնեց այդ կարևոր փաստաթղթերը: Սա սուր արձագանքների տեղիք տվեց, և դիվանագետներին հետ ուղարկեցին Գերմանիա: Սա Ամերիկայի ժողովրդի շրջանում ծնեց պատերազմամետ տրամադրություններ:

Ինչ վերաբերում է Ալբերտին՝ նա առատորեն պարգևատրվեց իր ջանքերի համար: Նա նշանակվեց Գերմանիայի Վեյմարյան Հանրապետության պետքարտուղարի պաշտոնում և հետագայում հիմնադրեց մի հեղինակավոր իրավաբանական ընկերություն, որը Գերմանիայում ներկայացնում էր Ամերիկայի շահերը: 

 8  Անձնական անվտանգության նկատառումները Ստալինի մահվան պատճառը դարձան  

Բոլոր բռնապետների նման՝ Ստալինը ևս տարված էր իր անձնական անվտանգությամբ: Նա բոլորին արգելում էր առանց իր համաձայնության մուտք գործել իր սենյակ. նա վախենում էր, որ իրեն կարող են սպանել: Այսպիսով, երբ մի օր նա դուրս չեկավ սենյակից իր սովորական ժամին, նրա թիկնապահները սկսեցին անհանգստանալ: Եթե նրանք Ստալինի սենյակ մուտք գործեին առանց նրա թույլտվության. նրանց կարող էր ազատազրկում կամ մահապատիժ սպառնալ: Ազատազրկումից կամ մահապատժից խուսափել չէր հաջողվի նաև այն դեպքում, եթե Ստալինի հետ ինչ-որ արտակարգ պատահար եղած լիներ, և նրանք ժամանակին օգնություն չցուցաբերեին:

Անգամ այն ժամանակ, երբ Ստալինի թիկնապահները նրան հայտնաբերեցին իր մահճակալում անօգնական կուչ եկած, նրանք դեռևս շարունակում էին սարսափել Ստալինից: Այն բժիշկները, որոնց կանչել էին Ստալինին բուժօգնություն ցուցաբերելու համար, սարսափից դողում էին նրան զննելիս: 4 օր անց այս հզոր դիկտատորը մահացավ: Նա հավանաբար կաթվածի զոհ էր դարձել:  

 7  Օսմանյան կայսրությունը գրավեց Կոստանդուպոլիսը՝ չփակված դարպասի շնորհիվ

08Կոնստանդուպոլսի անկումը 1453 թ.-ին հսկայական ազդեցություն ունեցավ Արևմտյան աշխարհի վրա: Այն ազդարարեց Միջին դարերի ավարտը և Օսմանյան կայսրության իշխանության սկիզբը, ինչպես նաև առաջնորդեց դեպի Վերածննդի ժամանակաշրջան: Կարելի է պատկերացնել, թե այժմ որքան տարբեր կլիներ աշխարհը, եթե բյուզանդացիները ժամանակին կարողանային հաջողությամբ պաշտպանել Կոստանդուպոլիսը:  

Հակառակ տարածված կարծիքի՝ բյուզանդացիները հաղթելու մեծ հնարավորություն ունեին: Թեպետ օսմանցիները թվային առավելություն և թնդանոթներ ունեին, Կոստանդուպոլսի հաստ ու բարձրաբերձ պարիսպները թույլ չէին տալիս, որ նրանք արագորեն պաշարեին մայրաքաղաքը: Եթե բյուզանդացիները բավականաչափ երկար դիմագրավեին հարձակումներին, նրանց եվրոպացի դաշնակիցների օգնությունը կարող էր հիմնովին փոխել ճակատամարտի ընթացքը: Բացի այդ, պաշտպանվող կողմը թույլ չէր, և նրանց ջանքերով զավթիչների շրջանում ևս մեծ կորուստներ գրանցվեցին:  

Դժբախտաբար, բյուզանդացիների խիզախ ջանքերն ապարդյուն անցան մի շատ հիմար սխալի պատճառով: Ինչ-որ մեկը պարզապես մոռացել էր փակել դարպասներից մեկը: Ճակատագրի հեգնանքով սա հենց այն դարպասն էր, որը բյուզանդացիներն օգտագործել էին դեռևս 200 տարի առաջ խաչակիրներից իրենց քաղաքը հետ նվաճելու համար: Ըստ բյուզանդացի պատմաբան Դուկայի, երբ օսմանցիները դարպասից ներս մտան և դրա աշտարակից ծածանեցին իրենց դրոշը, իսկական քաոս սկսվեց: Բյուզանդացիները արդեն վստահ էին, որ իրենց քաղաքը դատապարտված էր անցնել օսմանցիների տիրապետության տակ: Կարճ ժամանակ անց ընդվզումը դադարեց, և օսմանցիները պաշարեցին Կոստանդուպոլիսը:

 6  Նոր հրացաններ չգնելու հետևանքով ձգձգվեց քաղաքացիական պատերազմը 

03Ջեյմս Վուլֆ Ռիփլիի նշանակումը Միության հրետանու պետի պաշտոնում այն սոսկալի սխալներից էր, որի պատճառով Ամերիկայի քաղաքացիական պատերազմը ձգձգվեց: Լինելով պահպանողական տղամարդ՝ Ռիփլին ընդդիմանում էր Միության համար ավելի լավ զինամթերք գնելուն միտված քայլերի իրականացմանը: Նա իր այս դիրքորոշումը հիմնավորում էր այն պնդմամբ, որ զենքերը շատ թանկ էին: Նա կարծում էր, որ իրենց ունեցած հրացանները միանգամայն բավական էին: Իրականում դա սոսկ նրա կարծիքն էր, որը չէր համապատասխանում իրականությանը:

Ռիփլիի ամենամեծ թերություններից մեկը նրա եսասիրությունն էր: Նրա օգնականներից մեկն առաջարկեց գնել Լի Էնֆիլդի հրացաններից, որոնք բրիտանացիները պատրաստվում էին ջրի գնով վաճառել: Ռիփլին ասաց, որ Ամերիկան չպետք է օգնության դիմի իր վաղեմի թշնամուն: Նա նաև կանխատեսում էր, որ հակամարտությունը կկարգավորվի ընդամենը մի քանի ամսվա ընթացքում:

Հետագայում նա զղջաց նման անհիմն կանխատեսում անելու համար: Կոնֆեդերատիվ բանակի անդամները գնեցին բրիտանացիների զենքերը և դրանք օգտագործեցին պատերազմի սկզբնական շրջանի ճակատամարտերի ընթացքում:  Ինչ վերաբերում է Ռիփլիին, 1863 թ.-ին նրան ի վերջո աշխատանքից ազատեցին: Նա արդեն երկու տարի հասցրել էր իր վարած աղետաբեր քաղաքականությամբ վնասել Միությանը: 

Երկրորդ մասը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել