ImageՊետությունը ունի իր բաղադրիչ մասերը, որի մեջ ներառվում է նաև քաղաքացի հասկացությունը. սա այն անձն է, որը  օրինական հարթակի վրա բնակություն է  հաստատել տվյալ պետությունում:  ՀՀ-յան շատ քաղաքացիներ տարիներ շարունակ քրքրվում են, որպեսզի ստանան, օրինակ, ԱՄՆ-ի քաղաքացիություն, այսինքն, օրենքի սահմաններում դառնում են ԱՄՆ-ի բնակիչ, սակայն սա չի նշանակում, որ կորցնում են նաև ազգությունը:

Ես արհեստական կերպով չեմ դարձել ՀՀ քաղաքացի, բախտի բերմամբ ծնվել եմ այստեղ և հետևաբար ունեմ Հայաստանի քաղաքացիություն: Իմ նման հազարավոր մարդիկ են ապրում Հայաստանում՝ որպես ՀՀ քաղաքացի, և հենց նրանք են կազմում հասարակություն ասվածը:

«Քաղաքացին հարաբերական բան է» վերնագիրը պատահաբար չեմ ընտրել, վերևում բերեցի արհեստական և բնական քաղաքացիություն ասվածների տարբերությունը, սակայն սրանց մեջ կան նաև այլ ասպեկտեներ, օրինակ, լավ կամ վատ քաղաքացի:

Ինչ է նշանակում լա՞վ. մի՞թե լավ քաղաքացին նա է ով, չի աղտոտում, կատարում է իր բոլոր պարտականությունները, չի գործում օրենքից դուրս, ապրում է իր համար, առանց խոչընդոտելու այս կամ այն խնդրին, թե նա է, ով, դեմ է գնում ամեն հարցին, մտածում է ապրել ավելի լավ պայմաններում, խոչընդոտում է քաղաքական-սոցիալական հարցերին, անում է քայլեր, որոնք օրենքից դուրս են:

Կարելի էր կռահել, որ քաղաքացիների տարբերակումը արել եմ մերօրյա քաղաքացիներից, որոնք ունեն հենց այս շերտավորումը: Չեմ ցանկանում քաղացի ասվածին բնութագրել եթոպիական պատկերացումներով և սահմանել մարդկային լավագույն հատկանիշները, չեմ ցանկանում այս հարցում լինել ռոմանտիկ: Խնդրին նայում եմ ռեալ, ռեալ դատելու դեպքում կարող եմ ուղղակի չծավալվել և ամփոփել այս թեման մեկ նախադաությամբ. հասարակության տարբեր շերտավորումներ այլ կերպ են հասկանում լավ և վատ քաղաքացի սահմանումը, իսկ ես իրավունք չեմ վերապահում ամբողջացնել դրանք: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել