Armnewstv.am-ը գրում է.

Ամերիկահայ ռեժիսոր Ադրինե Գրիգորյանն իր վերջին` «Բավական» ֆիլմը ներկայացրել է ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում, Կանանց իրավունքերին ու հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովի մասնակիցներին: Ֆիլմն անդրադառնում է պտղի սեռով պայմանավորված աբորտների խնդրին` Հայաստանում: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տվյալներով, եթե Հայաստանում շարունակվեն երեխայի սեռով պայմանավորված կամ սելեկտիվ աբորտները, ապա մինչեւ 2060 թվականը չի ծնվի 93.000 մայր: Երկրում արդեն 20 տարի շարունակվող երևույթի հետևանքով ծնվածների հարաբերակցությունը 114 տղա, 100 աղջիկ է:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել