
Թիթեռների թևերի վրա լատինական այբուբենի տառերը հայտնաբերել է նորվեգացի լուսանկարիչ, դասախոս ու գրող Kjell Sandved-ը, ով 1960թ.-ից բնակություն է հաստատել ԱՄՆ-ում:
91-ամյա լուսանկարիչը նշել է, որ թիթեռներին լուսանկարելու համար երբեք ոչ մեկին չի վնասել: Նա նշել է նաև, որ սիմետրիկ տառերը ավելի հեշտ էր գտնել, ինչպես, օրինակ, «O»-ն՝ ավելացնելով, որ ամենադժվարը «R» տառը գտնելն էր:
Սանդվեդը ասել է, թե լուսանկարելու թեմաները երբեմն անսպասելի են ծագում, տարօրինակ վայրերում՝ ավելացնելով, որ բնությունն այնքան հարուստ ու յուրահատուկ է և միևնույն ժամանակ այնքան տարբեր, սակայն շատերն իրենց կյանքն ապրում են այդ ամենը նույնիսկ չնկատելով:









Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



