Այսօր ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է... Ծնունդդ շնորհավոր Ջիվան ջան...

Հատվածներ Մելանյա Պետրոսյանցի "ՀԱՏՈՒԿ ԳՈՒՆԴ" գրքից....

"...ԲԱՂԴԱՍԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ - Գիշերվա ժամը 12-ին հավաքվեցինք խորհրդակցության: Ես առաջարկեցի քաշվել անտառ, պարտիզանական կռիվներ մղել, բայց Ջիվանը չհամաձայնվեց, ասելով, թե եթե բախտ է վիճակվելու, որ այստեղ զոհվենք, թող այդպես լինի:...
...Առավոտյան ժամը 5-ին, նոր էր լուսացել, Ջանոյի հերթապահող տղաները երկու կրակահերթ օդ բաց թողեցին, քանի որ կապ չկար, դրանով զգուշացրեցին հակառակորդի հարձակման մասին: Այս անգամ հետևակի հետ միասին մարտի էր նետվել նաև հակառակորդի զրահատեխնիկան: Այդ պահին Ջիվանի մոտ գտնվող Է. Բաբայանը (Կայծ) պատմում էր, որ Ջիվանը. տեսնելով հակառակորդի առաջացող տեխնիկան, վերցնում է միակ նռնակաձիգը, դիտավորյալ բաց է թողնում մոտեցող առաջին ու երկրորդ զրահատեխնիկան, կրակում է երրորդի վրա, բայց զենքի խոնավության պատճառով կրակը չի հասնում նպատակակետին: Հենց սա էլ ճակատագրական է լինում մեր հրամանատարի համար: Անարգել առաջ եկող տեխնիկան ողջ հզորությամբ կրակ է բաց անում: Այստեղ էլ զոհվեց մեր Ջիվանը, նրա հետ միասին նաև Վարդանն ու Նիկոլայը:...
... Մարտը շատ կարճ տեևեց՝ մոտ երկու ժամ: Թշնամին հետ քաշվեց ելման դիրք: Ես նկատեցի մեր նահանջող տղաներին, առաջ վազեցի՝ որոշելով ոգևորել նրանց ու նորից առաջ տանել: Բայց դեպի ինձ վազող Սուրիկն ասաց, որ հրամանատարը զոհվել է, մեքենա է հարկավոր նրան տեղափոխելու համար: Ես չհավատացի, բայց թույլ տվեցի, որ նա գնա մեքենայի հետևից: Մի քիչ առաջ անցնելով՝ հանդիպեցի լացող տղաներին: Ես չգիտեմ, թե ինչ կատարվեց ինձ հետ: Հաջորդ պահին արդեն ուշքի եկա, հրամայեցի բոլորին հավաքվել ու ճշտել անձնակազմը: Տաս րոպեից պարզվեց, որ հրամանատարի հետ զոհվել են նաև Վարդանն ու Կոլյան:
ՎԱՂԱՐՇ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Երբ հասանք, Վարդանը՝ իմ մանկության սիրելի ընկերը, դեռ կենդանի էր: Մի պահ իմ մեջ հույս ծագեց, բայց իզուր: Կոլյան ընկած էր բզկտված մարմնով: ԱՐկը երևի խոցել էր մարմինը, իսկ Ջիվանը կրակահերթից, կարծես մաղ էր դարձել:...
... Նույննիսկ այսօր, այսքան տարիներ անց, այս բոլորը չի կարողանում անարցունք հիշել աֆղանական պատերազմի արհավիրքներով անցած Վաղարշը..."
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել