Քրիստոֆ Ռիհեյջսն իր քայլարշավը սկսել է 2007 թ.-ի նոյեմբերի 9-ին և այն ավարտել է 2008 թ.-ի հոկտեմբերին: Ճանապարհորդելով՝ նա հատել է 4500 կմ: Նա ոտքով անցել է Պեկինից մինչև Ուրումչի ընկած ողջ տարածությունը: Տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես է նա ընդմիջումների ընթացքում նավ կամ ինքնաթիռ նստում: Քրիստոֆը ստիպված էր ժամանակ առ ժամանակ դադարեցնել քայլելը՝ կա՛մ բյուրոկրատական հարցերի լուծման, կա՛մ որոշ անձնական կարիքները հոգալու համար:
Քրիստոֆին հարցրին, թե նա ինչպիսի հոգեվիճակում էր գտնվում քայլելիս և ինչ էր մտածում: Նա պատասխանեց.
- Ամեն ինչ սովորականի պես էր: Երբեմն մտածում ես, իսկ երբեմն չես էլ մտածում: Երբեմն անհանգստանում ես անձնագրերի, վտանգների, ցավերի, հարազատների և սիրելիների համար, երբեմն պարզապես թեթևաքայլ առաջ ես ընթանում ու անապատում երգեր երգում: Երբեմն այդ ամենը ձանձրալի է, իսկ երբեմն էլ դու հանգստություն ես զգում:
Երբ Քրիստոֆին հարցրին, թե ինչու դադարեցրեց իր քայլարշավը, նա ասաց.
- Ես ցանկանում էի հետ բերել կյանքս: Ես պետք է վերականգնեի ինքնատիրապետումս, վտարեի իմ ներսում բնակվող այն ղեկավարին, որն ինձ հրամաններ էր տալիս: Բազմաթիվ մարդիկ դիտում են տեսանյութը՝ մտածելով, որ նրանք էլ են ուզում ինձ պես լինել, սակայն նրանք չեն գիտակցում, որ ինձ ինչ-որ անհասկանալի ուժ էր առաջ մղում, և որ ես այլևս չէի կարողանում կառավարել այդ ուժին:
Սա մի զարմանալի ու ոգեշնչող արկած է: Շատերը կցանկանային նմանատիպ քայլի գնալ, թեպետ քչերը կհամարձակվեն ոտքով այդքան երկար ճանապարհ հատել: Եթե տեսանյութը Ձեզ դուր եկավ, տարածեք այն Ձեր ընկերների մեջ: Նրանք ևս մեծ բավականություն կստանան այն դիտելուց:





