Aravot.am-ը գրում է.
«Շատ դրական ենք վերաբերվում նման հանդիպումներին: Դրանք բնական գործընթաց են»,- Aravot.am-ի հարցին`ինչպե՞ս է վերաբերվում ԲՀԿ առաջնորդ-ՀԱԿ երեկ կայացած հանդիպմանն, ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ իշխող ՀՀԿ-ն մեկ անգամ չէ, որ ՀՀԿ-ն հայտարարել է, որ ինքն առողջ ընդդիմության, ընդդիմության համախմբման, գաղափարական պայքարի կողմնակից է: Այդ ընթացքում խորհրդարանի միջանցքով անցնում էր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանն, որը ձեռքը վերեւ բարձրացնելով`բարեւեց Էդուարդ Շարմազանովին: «Բարեւ ձեզ»,- ասաց Շարմազանովը` հավելելով. «Տեսնում եք՝ ինչ ջերմ ենք բարեւում մեր ԲՀԿ-ական գործընկերներին: Ո՞նց եք, պարոն Գեւորգյան»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.aravot.am/2014/03/12/439635/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



