Զարմանահրաշ նորություններ ճապոնիայից, տեղի ֆերմերների սեզոնի հիթը - քառակուսի ձմերուկներ.
Այս ձմերուկները վաճառվում են 120-130 դոլար, որը 4 անգամ ավելի թանկ է, քան սովորականը: Մեծ ջանքեր են պահանջվում որպեսզի այս ձմերուկը մեծանա, սակայն լավ տեղավորվում է սառնարանում, եւ հիանալի նվեր, հատկապես, եթե այն կապեք ժապավենով: Ամեն ինչ լավ է, բայց այս ձմերուկները չի ուտվում, բայց ճաշակը չի քննարկվում: Հիմնական խնդիրը երկրաչափական ձեւի ստացումն է: Այս դեպքում ձեւն ավելի կարեւոր է, քան բովանդակությունը:
Նման ձեւ ստանալու համար այն տեղադրվում է պողպատի բլոկի մեջ, որից հետո հարկավոր է սպասել, մինչեւ այն կլցնի ներս ամբողջ տարածքը: "Ամեն ձմերուկին հետեւում ենք ինչպես սեփական երեխային", ասում է Hiroko Yamashita , քառակուսի ձմերուկի ֆերմայի տիրուհին - "Պետք է հետեւել, որ գծաշերտերը խիստ ուղղահայաց աճեն, ճաքեր չլինեն: Յուրաքանչյուր ձմերուկը հարկավոր է օրը մի քանի անգամ ստուգել: Եթե բաց թողնեք պահը, ամբողջ աշխատանքը ջուրը կընկնի:":
"Խնդիրն այն է, որ հասնելով ըստ ձեւի, ձմերուկը խակ է մնում: Դրանք պարզապես ժամանակ չեն ունենում հասունանալու համար: Արդյունքում որոշվեց, որ այս ձմերուկները, հանդիսանում են դեկորատիվ մշակաբույս", նշում է գյուղատնտես Toshiyuki Yamashita:



