Մեր երկրում հիմա չկա մի բնագավառ, որտեղ դիլետանտներն ապականած չլինեն, բոլոր ոլորտներոմ նկատելի է պրոֆեսիոնալիզմի իսպառ բացակայություն, որի պատճառով հետագայում կարող է մեր երկրում լուրջ աղետ լինել, հեռուստաեթերով գեղեցիկ մեյքապով մի մականունավոր աղջիկ եղանակի տեսությունը մեկնաբանում է ռեպերի առոգանությամբ և այսպես. «Հարգելի հեռուստադիտողներ, այսօր ուզում եմ սկսել բարի լուրով. վաղը Հայաստանում լինելու է արևոտ եղանակ՞:
Աղջիկ ջան, էդ երբվանի՞ց արևոտ եղանակի կանխատեսումը մեզ համար դարձավ բարի լուր, քեզ համար արևը մի գուցե լավ է, թանկ սանրվածքդ չի խառնվի, բայց գյուղացին էլ օր ու գիշեր անձրևի մասին է երազում, որ աշնանացան ցորենը լավ աճի: Հարգելի Լիլի Հովեր, դուք երբևէ տեսած կա՞ք հայտնի որևէ հեղինակավոր հեռուստաալիքի եղանակի տեսության մեկնաբան նման տխմար արտահայտություն անի, կամ տեսել եք որևէ հաղորդավարուհի այբբենարանի հանդեսի իր անգիրը սերտած երեխայի նման արագ-արագ տեքստը կարդա-վերջացնի. լավ հաղորդելը արագ-արագ արտասանելով չի, մի քիչ սովորեք, էլի:
Բա լավ, մի հասկացող մարդ չկա՞, որ ասի, աղջիկ ջան, սիրուն չի, բեր ժողովուրդն ինքը որոշի արևոտ եղանակը բարի լուր է, թե գույժ, դա տնտեսական աճ չի, մեր հավաքականի ֆուտբոլի հաղթանակ չի և այլն, դա ուղղակի սովորական արևոտ երկրի սովորական արևային օր է:



