«Շուրջ մեկ ամիս է, ինչ ՀՀ Ազգային ժողովի շենքի տարածքում և անգամ միջանցքներում ինտենսիվ ձևով տեսախցիկներ են տեղադրվում։ Այնուամենայնիվ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Աժ անվտանգության համակարգը դեռ չի գործում, տեսախցիկները դեռ շարունակվում են տեղադրվել և չեն միացվել համակարգին։

Աժ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Տեսախցիկների տեղադրման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, մինչև մարտ ամսվա վերջը կավարտենք աշխատանքներն ու մեր անվտանգության նոր համակարգը կսկսի գործել»։

Այսպիսով, մինչև մարտի վերջ Աժ-ում պատգամավորները կարող են հանգիստ շունչ քաշել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել